Կամուրջ դեպի մրցունակություն և նորարարություն: կարդալ ամբողջը >>
Մեր բլոգում կարող եք թողնել Ձեր կարծիքը ակտուալ թեմաների վերաբերյալ և կարդալ մյուսների տեսակետները: Մտնել>>
Բաժանորդագրություն
Բաժանորդագրվեք ՓՄՁ ԶԱԿ և ՁԵՑ նորություններին և իրադարձություններին այստեղ
Ողջունում ենք Ձեզ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի պաշտոնական վեբ կայքում
Ողջունում եմ Ձեզ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի պաշտոնական կայք-էջում:
Փոքր և միջին ձեռնարկատիրության դինամիկ զարգացող հատվածի ձևավորումն է հանդիսանում ազգային տնտեսությունների զարգացման կարևոր նախապայմաններից մեկը և այս նպատակի իրականացմանն է ուղղված նաև մեր կենտրոնի գործունեությունը:
Մեր կայք-էջում Դուք կգտնեք հավաստի տեղեկատվություն Հայաստանում ՓՄՁ պետական աջակցության ծրագրերի, ընթացիկ նախագծերի, ինչպես նաև հայաստանյան փոքր և միջին ձեռնարկությունների մասին:
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը մեծապես կարևորում է Ձեր առաջարկներն ու կարծիքները, որոնք կարող եք թողնել մեր կայքի համապատասխան բաժնում:
Կարծում եմ, որ տարաբնույթ գործիքներով հագեցած այս կայք-էջը Ձեզ կօգնի ծանոթանալ մեր կենտրոնի նպատակներին, աջակցության ծրագրերին ու ընթացակարգերին` ուղղված ՓՄՁ ոլորտի զարգացմանը Հայաստանում:
Հուսով եմ` այստեղ ներկայացված տեղեկատվությունը օգտակար կլինի Ձեր գործունեությունը առավել արդյունավետ և մրցունակ իրականացնելու համար:
Հարգանքներով,
Կարեն Գևորգյան
Գործադիր տնօրենի ժ/պ

