Բիզնեսի միջազգայնացում

Մինչև ապրանք գնելը մարդիկ գնում են վստահությունը։

Մարկ Սթիվենս

   
  Ձեռնարկությունների Եվրոպական Ցանց 
 
                       Հայաստան
 
 
 
Բարի գալուստ Ձեռնարկությունների եվրոպական ցանց (ՁԵՑ), Ձեր գործարար ուղին դեպի  նորարարություն և մրցունակություն: 
ՁԵՑ-ը  եվրոպական նախաձեռնություն է, որի նպատակն է գործարար և նորարարական աջակցություն տրամադրել ձեռնարկություններին Եվրոպայում և Եվրոպայից  դուրս:
Ձեռնարկությունների եվրոպական ցանցի,  որը  Հայաստանում պաշտոնապես սկսել է իր գործունեությունը 2008 թվականի փետրվարից, հյուրընկալող կառույցը Հայաստանում հանդիսանում է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը: ՁԵՑ-ն իր մեջ է ներառում ավելի քան 60 անդամ երկրների շուրջ 600 գործընկեր կազմակերպություններ՝ տրամադրելով բազմաթիվ մասնագիտացված գործարար ծառայություններ իր շահառու կազմակերպություններին http://een.ec.europa.eu/:
Հայաստանում Ձեռնարկությունների եվրոպական ցանցի գործունեությունն ուղղված է հայ գործարարների միջազգայնացմանը և եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնմանը, նրանց նորարարական կարողությունների զարգացմանը և տեխնոլոգիական կատարելագործմանը:
Սկսած 2016 թվականից, «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հետ ստեղծել է կոնսորցիում, որն այժմ հանդիսանում է Ձեռնարկությունների եվրոպական ցանցի հյուրընկալող կառույցը Հայաստանում:
 
Ձեռնարկությունների եվրոպական ցանցը միջազգային համագործակցության խթանման նպատակով պարբերաբար կազմակերպում է բազմաթիվ միջոցառում-ներ` տարածաշրջանային, ազգային և եվրոպական մակարդակներով: Միջոցառումները հնարավորություն կընձեռեն գործարարներին հանդիպելու հավանական գործընկերների հետ և ստանալու անհրաժեշտ տեղեկություններ` եվրոպական շուկա մուտք գործելու համար: 
 
 
Եթե Դուք ցանկանում եք առավել մանրամասն տեղեկատվություն ստանալ Հայաստանում ՁԵՑ-ի գործունեության վերաբերյալ, ապա այցելեք  <<Ձեռնարկությունների եվրոպական ցանց Հայաստան>>  ծրագրի պաշտոնական կայք՝  http://eenarmenia.am/։ 

 

Խոսուն թվեր

Ամեն տարի ավելի քան 50 հայ ձեռնարկատերեր ստանում են պատասխաններ իրենց հարցումների վերաբերյալ (գներ, մատակարարներ, սարքավորումներ, գործընկերներ, ստանդարտներ և այլն), շուրջ 100 հետաքրքրության առաջարկներ են ստացվում հայկական գործարար/տեխնոլոգիական նկարագրերի նկատմամբ և նույնքան հայ գործարարներ Ցանցի միջոցով հետաքրքրության առաջարկներ են ներկայացնում արտասահմանյան գործարար նկարագերի նկատմամբ: Յուրաքանչյուր տարի շուրջ 30 հայկական ընկերություններ կապ են հաստատում արտասահմանյան  ընկերությունների հետ և շուրջ 5 հայկական ընկերություն համագործակցության համաձայնագիր է կնքում:

Ընդհանուր առմամբ ամեն տարի Ցանցի շրջանակներում աջակցություն են ստանում ավելի, քան 200 հայկական ընկերություններ: