ԷՐԱՍՄՈՒՍ երիտասարդ ձեռնարկատերերի համար

ԷՐԱՍՄՈՒՍԸ երիտասարդ ձեռնարկատերերի փոխանակման  ծրագիր է, որն ողղված է օգնելու սկսնակ ձեռնարկատերերին Եվրամիության երկրների ձեռնարկատրիություններից մեկում վերապատրաստվելու միջոցով ձեռք բերել փոքր և միջին ձեռնարկությունները կառավարելու համապատասխան հմտություններ։ 

ԷՐԱՍՄՈՒՍ Երիտասարդ Ձեռնարկատերերի համար

ԷՐԱՍՄՈՒՍԸ երիտասարդ ձեռնարկատերերի փոխանակման  ծրագիր է, որն ուղղված է օգնելու սկսնակ ձեռնարկատերերին Եվրամիության երկրների ձեռնարկատրիություններից մեկում վերապատրաստվելու միջոցով ձեռք բերել փոքր և միջին ձեռնարկությունները կառավարելու համապատասխան հմտություններ։ Այն նպաստում է նորարարական հմտությունների բարելավմանը և խրախուսում միջսահմանային գիտելիքների և փորձի փոխանակումը ձեռնարկատերերի միջև։
 
ԷՐԱՍՄՈՒՍ Երիտասարդ ձեռնարկատերերի համար ծրագիրը հասանելի է դարձել հայաստանյան ձեռնարկատերերի համար 2016 թվականից COSME ծրագրին Հայաստանի անդամակցության շնորհիվ:
 
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը Եվրահանձնաժողովի կողմից ընտրվել է որպես կոնտակտային կենտրոն, որն  ուղղորդելու է ձեռնարկատերերին ողջ փոխանակման ծրագրի ընթացքում՝ աջակցելով հայտադիմումի լրացման, ինչպես նաև համապատասխան ձեռնարկատերերի հետ փոխշահավետ հարաբերությունների ստեղծման հարցում։
 
ԷՐԱՍՄՈՒՍ Երիտասարդ ձեռնարկատերերի ծրագիրը օգնում է ապահովել սկսնակ ձեռնարկատերերին ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ հմտություններով։ Ծրագիրը հնարավորություն է ընձեռում Նոր (Սկսնակ) ձեռնարկատերերին 1-6 ամիս ժամանակահատվածով հյուրընկալվել եվրոպական որևէ երկրի փորձառու (հյուրընկալող) ձեռնարկատերերի մոտ՝ փոխանակվելով գիտելիքներով և բիզնես գաղափարներով։ Հյուրընկալման ծախսերը մասամբ ֆիանասվորվում են Եվրահանձնաժողովի կողմից։
 
Առավելությունները
 
Նոր (Սկսնակ) ձեռնարկատերերը ձեռք են բերում մի շարք առավելություններ, նրանք կվերապատրաստվեն 36 մասնակից երկրերից մեկի փոքր կամ միջին չափի ձեռնարկությունում։ Դա կհեշտացնի նրանց գործունեության հաջող մեկնարկը կամ կամրապնդի նրանց նորաստեղծ ձեռնարկությունը։ Երիտասարդ ձեռնարկատերերը կօգտվեն նաև նոր շուկաներ մուտք գործելու առավելությունից և արտերկրի ձեռնարկատերերի հետ համագործակցելու պոտենցիալ հնարավորությունից։ Ավելի մանրամասն` հետևյալ հղումով` http://www.erasmus-entrepreneurs.eu/upload/NB0114375ENC-web.pdf
 
Հյուրընկալ ձեռնարկատերերը կօգտվեն մոտիվացված Սկսնակ ձեռնարկատերերի նոր գաղափարներից և դրանք կգործածեն իրենց ձեռնարկությունում։  Ավելի մանրամասն` հետևյալ հղումով` http://www.erasmus-entrepreneurs.eu/upload/NB0214466ENC-web.pdf
 
 
Ով կարող է մասնակցել
 
 
Նոր (Սկսնակ) ձեռնարկատերեր
Երիտասարդ ձեռնարկատերերը, ովքեր ունեն իրատեսական գործարար գաղափար և պատրասվում են հիմնել նոր ձեռնարկություն,
Սկսնակ ձեռնարկատերեր՝ գրանցված վերջին 3 տարիների ընթացքում։
 
Հյուրընկալ (փորձառու) ձեռնարկատեր
3 տարուց ավելի փորձառություն ունեցող փոքր և միջին ձեռնարկատիրության հիմնադիր/տնօրեն,
Փորձառու ձեռնարկատերեր, ովքեր պատրաստակամություն կհայտնեն գիտելիքներով և կուտակած փորձով կիսվելու նոր (սկսնակ) ձեռնարկատերերի հետ, ինչպես նաև հանդես գալու որպես մենթոր։
 
Ինչպես մասնակցել ծրագրին․
 
Սկսնակ և փորձառու ձեռնարկատերերը, ովքեր ցանկություն ունեն մասնակից լինելու ձեռնարկատերերի փոխանակման ծրագրին, կարող են լրացնել հայտը և ընտրել իրենց համապատասխան միջնորդ կազմակերպություն: Հայտը կարող են լրացնել՝ հետևելով http://www.erasmus-entrepreneurs.eu/page.php?pid=051#.UpN_78Ssh8E հղմանը։
 
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամ։
 
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը Ծրագրին մասնակցում է 9 երկրներից ներկայացված և 10 կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումով: Կոնսորցիումի համակարգող կազմակերպությունն է Տերասսայի առևտրաարդյունաբերական պալատը (Իսպանիա), իսկ գործընկեր կազմակերպություններն են՝ Օվիեդոյի առևտրաարդյունաբերական պալատը (Իսպանիա), Լեհաստանի Ձեռնարկությունների Զարգացման Գործակալությունը (Լեհաստան), Կրթության և Նորամուծությունների Կենտրոնը (Սլովակիա), Բոդզենի Նորամուծությունների Կենտրոնը (Գերմանիա), OXALIS ձեռնարկատերերի միությունը (Ֆրանսիա), Վեզպրեմի առևտրի պալատը (Հունգարիա),  Թուրինի առևտրաարդյունաբերական պալատ (Իտալիա), Ֆլանդրիայի առևտրաարդյունաբերական պալատը (Բելգիա) և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը  (Հայաստան):