Ֆինանսական աջակցություն

Երբեք մի ծախսիր այն գումարը, որը դեռ չունես։

Թոմաս Ջեֆերսոն

Ֆինանսական աջակցություն

Գրավի անբավարարությունն այլևս խոչընդոտ չէ:

Եթե Դուք գործարար եք և վարկավորման համար դիմել եք բանկ, սակայն գրավի արժեքի անբավարարության պատճառով մերժում եք ստացել, այս հնարավորությունը Ձեզ համար է: Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնում է վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիր:

Վարկային երաշխավորությունները տրամադրվում են  15 միլիոն դրամը չգերազանցող վարկի գումարի մինչև 70 տոկոսի չափով և հինգ տարի ժամկետով: Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի տրամադրած վարկային երաշխավորություններով վարկավորումն իրականացնում են  հետևյալ գործընկեր բանկերը և ֆինանսական կազմակերպությունները.

Ինեկոբանկ
Երևան, Թումանյան 17
Հեռ.` (374 10) 563725
էլ. փոստ`  inecobank@inecobank.am, վեբ կայք` www.inecobank.am

Անելիք բանկ
Երևան, Մարշալ Բաղրամյան 75
Հեռ.`  (374 10) 228717, 228744
էլ. փոստ` anelik@arminco.com, վեբ կայք` www.anelik.am

ՎՏԲ-Հայաստան բանկ
Երևան, Նալբանդյան 46
Հեռ.` (374 10) 565860
էլ. փոստ`  headoffice@vtb.am, վեբ կայք` www.vtb.am

Արդշինինվեստբանկ
Երևան, Գրիգոր Լուսավորչի 13
Հեռ.`  (374 10) 540404, 528513
էլ. փոստ`  office@ashib.am, վեբ կայք` www.ashib.am

Հայբիզնեսբանկ
Երևան, Նալբանդյան 48
Հեռ.` (374 10) 540502, 540324
էլ. փոստ`  info@armbusinessbank.am, վեբ կայք` www.armbusinessbank.am

Զարգացման հայկական բանկ
Երևան, Պարոնյան 21/1
Հեռ.` (+37410) 59 15 15
էլ. փոստ`   info@armdb.com, վեբ կայք` www.armdb.com

ՓՄՁ ներդրումներ ՈւՎԿ
Երևան, Արմեն Արմենակյան 2/5
Հեռ.` (+37410) 655660
էլ. փոստ`   info@smeinvest.amվեբ կայք` http://smeinvest.am/
 
Ֆարմկրեդիտ  ՈւՎԿ
Երևան, Քաջազնունու 18
Հեռ.` (374 10) 550831
էլ. փոստ`  fca@fca.am, վեբ կայք` http://www.fca.am/
 
Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ
Երևան, Դավիթ Անհաղթ 16
Հեռ.` (374 10) 20 13 13
էլ. փոստ`info@globalcredit.am, վեբ կայք` http://www.globalcredit.am
 
Կիլիկիա   ՈւՎԿ
Երևան,Տերյան 50, տարածք 3
Հեռ.` (+374 10) 588 388
Վեբ կայք` http://www.kilikiauco.am

Ձեռնարկություններն իրենք են ընտրում, թե որ բանկի կամ ունիվերսալ վարկային կազմակերպության հետ գործակցեն: 

Սկսնակ գործարարներին ֆինանսական աջակցության ծրագիր

Նրանք, ովքեր մասնակցել են Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի  «Աջակցություն սկսնակ գործարարներին»  ծրագրին, հնարավորություն ունեն օգտվելու «Սկսնակ գործարարներին ֆինանսական աջակցություն» ծրագրից:

Մենք պատրաստ ենք երաշխավորել իրենց կենսունակությունն ապացուցած գործարար ծրագրերի վարկավորումը: Գործարար ծրագրերը գնահատելիս հաշվի են առնվում իրատեսական բիզնես գաղափարի, փորձի,  հմտության, գիտելիքի և նյութական ռեսուրսների առկայությունը:

Վարկավորումն իրականացնում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿԻ գործընկեր

«ՎՏԲ-Հայաստան» բանկը՝ հետևյալ պայմաններով

  • գումարը՝ մինչև 5.0 մլն դրամ
  • տարեկան տոկոսադրույքը՝ 10 %
  • ժամկետը՝  մինչև 5 տարի

Գրավը՝ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի 100 % երաշխավորությունը:

Խոսուն թվեր

2006 -ից մինչև 2013 թ-ը մոտ 1000 փոքր և միջին ձեռնարկություններ մեր երաշխավորությամբ ստացել են 500 մլն դրամ ընդհանուր արժողության վարկ: