Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանի  ողջույնի խոսքը՝ կաքի այցելուներին։
 

Հարգելի այցելու,
Շնորհակալություն, որ ժամանակ եք տրամադրել և այցելել եք Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ) կայք։ Մեր գործունեությունն ուղղված է ՀՀ կառավարության՝ ՓՄՁ աջակցության ծրագրերի իրականացմանը։ Մենք օգնում ենք սկսնակ և արդեն գործող ՓՄՁ-ներին ճիշտ ուղով սկսել բիզնեսը, զարգացնել և ստեղծել նոր արժեքներ։ Մեր աջակցությամբ նոր բիզնես հիմնադրողների մեծամասնությունը հաջողել է։ Դա են ապացուցում 2002 թ.-ից մեր կատարած աշխատանքի արդյունքները, որոնք կարող եք գտնել մեր կայքում։ Այստեղ Դուք կարող եք տեղեկանալ նաև Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի բոլոր նորություններին, իմանալ աջակցության ծրագրերի և ուղղությունների մասին։ Մենք մեր առաքելության իրականացման գործում միայնակ չենք. մեր կողքին են մեր գործընկեր տեղական և միջազգային կազմակերպությունները, որոնց մասին նույնպես կարող եք իմանալ այս կայքից։
 
Եթե  ցանկանում եք իրագործել Ձեր բիզնես գաղափարը, այցելեք Երևանում և ՀՀ մարզերում գտնվող մեր գրասենյակներից մեկը, և մեր մասնագետները կօգնեն Ձեզ։ Վստահ իրագործեք Ձեր երազանքը և միացեք մեր ծրագրերի շնորհիվ գործարար դարձած բազմաթիվ անհատների բանակին, որոնք, կառուցելով սեփական բարեկեցությունը, իրենց ներդրումն են ունենում մեր երկրի զարգացման գործում։  
 
Լևոն Մնացականյան
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հիմնադրամի 
Գործադիր տնօրեն