Տեղական տնտեսական զարգացում

Համախմբվելը սկիզբն է, միասնական մնալը՝ առաջընթացը, միասին աշխատելը՝ հաջողություն։

Հենրի Ֆորդ

Տեղական տնտեսական զարգացում

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ կառուցվածքում 2012թ. մարտին մեկնարկել է Տեղական տնտեսական զարգացման ուղղությունը, որի գլխավոր նպատակն է հզորացնել համայնքները՝ բացահայտելով և իրացնելով նրանցից յուրաքանչյուրի թաքնված ներուժը: Մեր հաջողության ամենամեծ գրավականը համայնքի բոլոր անդամների համախմբումն է նույն նպատակների շուրջ:

Մենք քաղաքների ու գյուղերի բնակիչների, ղեկավարների և գործարարների հետ բացահայտում ենք տվյալ համայնքի տնտեսական ներուժն ու մրցակցային առավելությունները, որոնց հիման վրա առաջարկում մրցունակությունը բարձրացնող կոնկրետ քայլեր:

Այդ նախաձեռնությունները գալու են ապացուցելու, որ մեր երկրում չկան ի վերուստ սահմանված հարուստ ու աղքատ բնակավայրեր, այլ կան կարծրատիպեր և գիտելիքի պակաս, որոնք խանգարում են զարգացնել մեր մեծ ու փոքր, հեռու և մոտ համայնքները:

Տեղական տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակում  մեր փորձագետները տնտեսական քարտեզագրում են իրականացրել Հայաստանի 250 համայնքում: Այդ քարտեզներն ընդգրկում են համայնքի տնտեսության գլխավոր ճյուղերը, դրանցում ներգրավված ձեռնարկությունների/տնտեսությունների քանակը, համայնքի մրցակցային առավելությունները և գործող արժեշղթաները:

ՏՏԶ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ