Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը

 

«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը»  ծրագիրը ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որն իրականացվում «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից իր գործընկերների հետ համագործակցությամբ:  Ծրագիրը մեկնարկել է 2016թ. դեկտեմբերի 13-ին և տևելու է  2 տարի։

Տարածաշրջանային փմձ-ների մրցունակության խթանումը

«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագիրը ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որն իրականացվում «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից իր գործընկերների հետ համագործակցությամբ: Ծրագիրը մեկնարկել է 2016թ. դեկտեմբերի 13-ին և տևելուէ  2 տարի։ 

 
Գործընկերներ`

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ,

«Արմավիրի զարգացման կենտոն»  ՀԿ,

«Սպիտակ-ֆերմեր»  ՀԿ,

«Սյուն» ՀԿ։

 
 
Ծրագրի նպատակները
 
Ծրագրի հիմնական նպատակն է խթանել տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակությունը և  ստեղծել կայուն զբաղվածության հնարավորություններ։
 
Թիրախային վայրերը՝ ՀՀ Լոռու, Սյունիքի և Արմավիրի մարզերը։
 
Թիրախային ոլորտները՝ սննդի վերամշակում և տուրիզմ։
 
Թիրախային խումբը՝ սկսնակ և գործող ՓՄՁ-ներ։
 
 
 
Ծրագրի շրջանակում նախատեսվում է․
 
  • Սստեղծել նոր կայուն աշխատատեղեր, 
  • Բարձրացնել տեղական ձեռնարկությունների մրցունակությունը, 
  • Ստեղծել նոր ձեռնարկություններ։
 
Ծրագրի հիմնական գործողությունները
 
Ծրագիրը բաղկացած է մի շարք փոխկապակցված և համալիր գործողություններից՝ հիմնական նպատակ ունենալով բարելավել թիրախային խմբերի և վերջնական շահառուների տնտեսական վիճակը։  
Ծրագրի շրջանակներում կիրականացվեն հետևյալ հիմնական գործողությունները․
 
Բիզնեսը խթանող ենթակառուցվածքի ստեղծում․ճամփեզրյա կայան ՀՀ Լոռու մարզում։
 
Ճամփեզրյա կայանը բազմաֆունկցիոնալ կառույց է, որը կոչված է խթանելու տեղական տնտեսական զարգացումը՝ հանդես գալով որպես 
  • տեղական ապրանքների/ծառայությունների ուղիղ վաճառքի կետ,
  • տեղեկատվական կենտրոն և հանգստի կետ նախատեսված զբոսաշրջիկների համար,
  • ուսուցողական կենտրոն՝ տեղական ՓՄՁ-ների համար։
Ձեռնարկատիրության զարգացում
 
   
Ծրագրի առաջնահերթություններից է տեղի ակտիվ երիտասարդների և կանանց   ձեռնարկատիրական կարողությունների զարգացումը։ «Հաջող սկիզբ» ծրագրերի միջոցով աջակցություն կցուցաբերվի սկսնակ գործարարներին՝ իրենց գաղափարների կյանքի կոչման ճանապարհին։ Գործող ՓՄՁ-ները կստանան բիզնեսի զարգացման ծառայություններ՝  նրանց մրցունակության և աշխատատեղերի ստեղծման  կարողությունների զարգացման նպատակով։ 
 
Տեղական իշխանությունների և բիզնեսի զարգացման ծառայություններ մատուցողների  կարողությունների զարգացում: Կարողությունների զարգացման  միջոցառումներ կիրականացվնե տեղական տնտեսական զարգացման և հատկապես ՓՄՁ աջակցության ծրագրերի մշակման և իրականացման հարցերոմ։
 
Զբաղվածության խթանում
 
Ընկերությունների կողմից աշխատաշուկայում պահանջվող որակավորման և աշխատանք որոնողների միջև առկա անհամպատասխանությունների խնդրի լուծման համար  Ծրագիրը կկազմակերպի  բիզնես դասընթացներ և փորձի փոխանակման միջոցառումներ։ Թիրախային ենթադրամաշնորհները հասանելի կլինեն այն ընկերություններին, որոնք կստեղծեն նոր կայուն աշխատատեղեր։