Ընդլայնում հանուն զարգացման

Ընդլայնում հանուն զարգացման (Scaling up for grow) ծրագիրը ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որն իրականացվում է Ձեռնարկությունների եվրոպական ցանցին Հայաստանի «Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի անդամակցության շրջանակում: Ծրագիրը մեկնարկել է 2017թ. սեպտեմբերի 1-ին և տևելու է 1 տարի: Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել սննդի վերամշակման ոլորտում գործող տեղական ՓՄՁ-ներին դեպի միջազգային շուկա առաջմղման հարցում:

Աջակցության հիմնական գործիքներն են՝

  • թեմատիկ դասընթացներ,
  • անհատական խորհրդատվություն,
  • ՁԵՑ-ի (Ձեռնարկությունների եվրոպական ցանց) գործիքների միջոցով նոր միջազգային գործընկերների որոնում:

Որպես թիրախային խմբեր ընտրված են սննդի վերամշակման ոլորտում սկսնակ գործող (մինչև 5 տարի) ՓՄՁ-ները:

Ակնկալվող արդյունքներն են՝

  • Ծրագրի ավարտին միջազգային շուկա դուրս գալու համար անհրաժեշտ  ամբողջ գործընթացին, այդ թվում՝ անհրաժեշտ սերտիֆիկացման ստանդարտներին լավատեղյակ վերապատրաստված սկսնակ 15 ՓՄՁ-ներ,
  • Ծրագրի ավարտին փորձագետների կողմից սեփական արտադրանքի միջազգայնացման վերաբերյալ անհատական խորհրդատվություն ստացած 10 ՓՄՁ,
  • Ծրագրի ավարտին Միջազգային ստանդարտներին համապատասխան սերտիֆիկացում անցած և սեփական արտադրանքը արտահանելու պատրաստ 5 ՓՄՁ: