Մեր տեսլականը
Ձեռնարկատիրական հնարավորություններ` բոլորին:
Մեր առաքելությունը
Տեղեկացնել, ոգևորել և հզորացնել Հայաստանի ՓՄՁ-ներին,  որպեսզի նրանք ստեղծեն ինքնուրույն ձեռնարկություններ,  որոնք կնպաստեն ոչ միայն անհատական տնտեսական կայունությանը, այլև ամբողջ երկրի տնտեսությանն ընդհանրապես: 
ՓՄՁ-ն թվերով

2012 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանում գործունեություն է իրականացրել 73,925 ՓՄՁ, ինչը կազմում է ակտիվ գործունեություն իրականացնող տնտեսվարողների ընդհանուր թվաքանակի 98.%-ը:  2012թ. ընթացքում ՓՄՁ-ների քանակը  2010թ.-ի համեմատ՝ ավելացել է մոտ 25%-ով:
2012թ. ՓՄՁ-ների  92% եղել է գերփոքր կազմակերպություն, իսկ միջինների տեսակարար կշիռը չի գերազանցել 1.2%:  2010-2012թթ. ՓՄՁ-ների ընդհանուր քանակի աճը 97%-ով պայմանավորված է եղել գերփոքրերի աճով, իսկ միջինների քանակը 2012-ին 2011-ի համեմատ նվազել է 4-ով:
2012թ. ՓՄՁ-ների  58.7 % ներգրավված է մեծածախ և մանրածախ առևտրում, ընդ որում, այդ ձեռնարկությունների 98%-ը գերփոքր սուբյեկտներ են: Մշակող արդյունաբերության մեջ 2012թ. եղել է  6,061 ՓՄՁ  կամ ընդհանուր քանակի 8.2%-ը: 2012թ. արդյունքներով մշակող արդյունաբերության ՓՄՁ-ների 40%-ը ներգրավված է պարենային, իսկ 60%-ը` ոչ պարենային արտադրության մեջ:
2012թ. ՓՄՁ-ներում զբաղվածների թիվը կազմել է 290,388 մարդ՝ գերազանցելով 2010թ. նույն ցուցանիշը 31,769-ով կամ 12.3%-ով:
ՓՄՁ-ներում զբաղվածների 61 %-ը կենտրոնացված է Երևանում, մարզերից առաջատարներն են Կոտայքը՝  7 %, Լոռին և Շիրակը` 6% յուրաքանչյուրում, ամենացածր ցուցանիշները Վայոց Ձորի, Տավուշի և Արագածոտնի մարզերում են:
2012թ. ընթացքում ՓՄՁ-ների ընդհանուր շրջանառությունը կազմել 1,554,679 մլն դրամ` գերազանցելով 2010թ. նույն ցուցանիշը 237,471 մլն դրամով կամ 18%-ով:
2012թ. ՓՄՁ-ները բոլոր տեսակների հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառյալ՝ ՀՀ պետական բյուջե են վճարել 234,877 մլն դրամ` գերազանցելով 2010 նույն ցուցանիշը 37,037 մլն դրամով կամ 18%-ով:
2010 թ. ՀՆԱ-ում ՓՄՁ-ները կազմել են 27,2%, 2011թ.՝ 25,9%, իսկ 2012 թ.՝ 27,1 %:
Ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել Հայաստանի  փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի  փորձագետների մշակած «Փոքր և միջին ձեռնարկատիրությունը բնութագրող հիմնական ցուցանիշները Հայաստանում  2010-2012թթ.» հաշվետվության մեջ:
Հաշվետվության նպատակն է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի (ՓՄՁ) բազմակողմանի ուսումնասիրությունը, դրա արդյունքների կիրառումը քաղաքական որոշումների կայացման ժամանակ: Մեր մասնագետները դուրս են բերել ՓՄՁ ոլորտը բնութագրող հիմնական ցուցանիշները, ինչի համար հիմք են ծառայել ձեռնարկատիրական ոլորտը կարգավորող պետական մարմինների տրամադրած, ինչպես նաև հանրամատչելի այլ տեղեկատվությունը: