Միջոցառման հրավեր
Հարգելի գործընկերներ,   Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «ԵՄ արտահանման ընթացակարգեր» թեմայով դասընթացավարների համար կազմակերպվող դասընթացին, որն իրականացվում է Բիզնեսի աջակցության ցանցի կողմից՝ Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի (ՁԵՑ) նախաձեռնությամբ։ Հայաստանում ՁԵՑ-ի գործունեությունն ուղղված ...
Միջոցառման հրավեր

Հարգելի գործընկերներ,

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «ԵՄ արտահանման ընթացակարգեր» թեմայով դասընթացավարների համար կազմակերպվող դասընթացին, որն իրականացվում է Բիզնեսի աջակցության ցանցի կողմից՝ Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի (ՁԵՑ) նախաձեռնությամբ։

Հայաստանում ՁԵՑ-ի գործունեությունն ուղղված է հայ գործարարների միջազգայնացմանը և եվրոպական շուկա մուտք գործելու հնարավորությունների ընդլայնմանը, նրանց նորարարական կարողությունների զարգացմանը և տեխնոլոգիական կատարելագործմանը:

Դասընթացի նպատակն է ընդլայնել բիզնեսի աջակցությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների գիտելիքները տեղական ծագման ապրանքները ԵՄ երկրներ արտահանման ընթացակարգերի և պահանջների վերաբերյալ՝ հետագայում գործարար համայնքին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու և վերջիններիս արտահանման հմտություններն ու կարողություններն ընդլայնելու նպատակով:

Դասընթացը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 29­-ին, ժամը 11:00-17:00 Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնում(ք. Երևան, Կոմիտաս 49/3)։

Դասընթացը վարելու են պրոֆեսիոնալ դասընթացավարներ, ովքեր ունեն փորձառություն ինչպես դասընթացների վարման, այնպես էլ արտահանման կազմակերպման խորհրդատվության վերաբերյալ։

Խնդրում ենք հաստատել մասնակցությունը մինչև 25.11.2016թ.՝ ուղարկելով հաստատում akhandamiryan@smednc.amէլ. հասցեին,  զանգահարել 098255018 հեռախոսահամարով կամ գրանցվելով ստորև։

Գրանցվել