Հայկական 15 ՏՏ ընկերությունների...
  «Հայկական-բրիտանական ՏՏ նախաձեռնություններ»-ի շրջանակներում նախատեսվում է հայկական ընկերությունների այցելություն Լոնդոն, որը նպատակ ունի հիմնել երկարաժամկետ համագործակցություն բրիտանական և հայկական ՏՏ ընկերությունների միջև։ Ընտրվել են 15 առաջատար հայկական ՏՏ ...
Հայկական 15 ՏՏ ընկերությունների այցելություն Լոնդոն, 2017թ․մարտի 9-10

 

«Հայկական-բրիտանական ՏՏ նախաձեռնություններ»-ի շրջանակներում նախատեսվում է հայկական ընկերությունների այցելություն Լոնդոն, որը նպատակ ունի հիմնել երկարաժամկետ համագործակցություն բրիտանական և հայկական ՏՏ ընկերությունների միջև։ Ընտրվել են 15 առաջատար հայկական ՏՏ ընկերություններ, որոնք պետք է մասնակցեն ծրագրին։ Վերջիններս այս այցելության ընթացքում կներկայացնեն իրենց ծառայություններն ու արտադրանքը Լոնդոնում։ Ընտրված բոլոր ընկերություններն ունեն հաջող փորձառություն և՛ տեղական և՛ միջազգային շուկաներում և կարող են առաջարկել բարձրորակ ՏՏ ծառայություններ ու լուծումներ բրիտանական շուկայի համար, ինչպես նաև դառնալ երկարաժամկետ ու վստահելի գործընկերներ բրիտանական ընկերությունների համար։ Ծրագիրն օժանդակություն է ստացել և ֆինանսավորվել է Երևանում Բրիտանական Դեսպանատան կողմից ու իրականացվում է տարբեր շահառուների կողմից։

Այս այցելության նպատակներն են․

-       եվրոպական գործընկերների հետ քննարկել արդյունաբերության առկա խնդիրները, ՏՏ տեխնոլոգիական միտումները, նոր արտադրանքներն ու լուծումները;

-       բարձրացնել հայկական ՏՏ ընկերությունների տեղեկացվածության մակարդակը;

-       հիմնել համագործակցային հնարավորություններ՝ ՏՏ գործարար արդյունաբերության և գործընկերության արդյունավետ գործարկման համար;

-       հաստատել հեռանկարային կապեր և համագործակցություն Մեծ Բրիտանիայի ՏՏ գործընկերների հետ։

Մասնակից հայկական ընկերությունների նկարագրերի մասին տեղեկատվություն կարող եք գտնել այցելելով www.ArmenianIT.co.uk։

Գրանցվել կարող են միայն  ընկերությունները Մեծ Բրիտանիայից։

Գրանցվել