«Հաջող սկիզբ» սկսնակ գործարարների...
             Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը՝ Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ, «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում  հրավիրում է բոլոր ՍԿՍՆԱԿՆԵՐԻՆ, ովքեր ցանկանում են հիմնել ...
«Հաջող սկիզբ» սկսնակ գործարարների աջակցության ծրագրերի երրորդ փուլը մեկնարկել է
    

    

  

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը՝ Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ, «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում  հրավիրում է բոլոր ՍԿՍՆԱԿՆԵՐԻՆ, ովքեր ցանկանում են հիմնել իրենց սեփական բիզնեսը, կամ ԳՈՐԾՈՂ ՓՄՁ-ներին, որոնք վերջին երեք տարիներին արդեն զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, կամ բիզնեսի կառավարման ոլորտում աշխատանք փնտրողներին մասնակցել Արմավիր մարզի՝ ք․Արմավիրում, ք․Վաղարշապատում, գ․ Բաղրամյանում,  Լոռու մարզի՝ ք․Սպիտակում, ք․Վանաձորում, ք․ Ստեփանավանում, Սյունիքի մարզի՝ ք․Սիսիանում, ք․Գորիսում, գ․ Տաթևում  մեկնարկող «Հաջող սկիզբ» ծրագրին:
 
Ծրագիրը ներառում է ուսուցողական, տեղեկատվական, մասնագիտական խորհրդատվության և ֆինանսական աջակցության տրամադրման բաղադրիչներ:
 
Մասնակցելով ծրագրին՝ սկսնակ և գործող ՓՄՁ-ները կբարելավեն իրենց ձեռնարկատիրական հմտությունները և կստանան շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ:
 
Ծրագրի ընթացքում փորձառու մասնագետների ուղղորդմամբ սկսնակ գործարարները նախ մշակում են իրենց անհատական գործարար ծրագիրը, որից հետո ձեռնամուխ են լինում դրա իրականացմանը:
 
Ծրագրի թիրախային ոլորտներն են` սննդի վերամշակում և զբոսաշրջություն։
 
 
Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ և իրատեսական գործարար ծրագրերը կարող են հավակնել ֆինասական աջակցության․ դրամաշնորհ` նոր աշխատատեղ ստեղծելու պայմանով, մինչև   2 մլն ՀՀ դրամ սահմաններում և վարկավորում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր բանկերի միջոցով հետևյալ պայմաններով․
առավելագույնը 5 մլն դրամ,
տարեկան տոկոսադրույքը` 10%,
առավելագույնը 5 տարի մարման ժամկետով,
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող երաշխավորություն (100%):
 

Հարցազրույցների երրորդ փուլը տեղի կունենա ըստ հետևյալ ժամանակացույցի՝

-          Լոռու մարզ, ք․Վանաձոր – Հոկտեմբերի 9, 12:00, հասցե՝ ք․ Վանաձոր, Լազյան 35/9

-          ՀՀ  Սյունիքի մարզ, գյուղ Տաթև – Հոկտեմբերի 12 – ժամը 13։00 , հասցե՝ գ․Տաթև, Շինուայրի գյուղապետարան

-        ՀՀ Արմավիր մարզ, գյուղ Մյասնիկյան– Հոկտեմբերի 16 – ժամը 12։00, հասցե՝ հասցե գ․ Մյասնիկյան փ., Մյասնիկյան 4 շենք։ 

 

 
Գրանցվելու համար  կարող եք դիմել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Արմավիրի, Լոռու, Սյունիքի  մասնաճյուղեր, հասցե՝ http://smednc.am/am/contact/:
 
Առցանց գրանցվելու դեպքում, խնդրում ենք "Տեքստ" դաշտում  հստակ նշել, թե որ վայրում եք ցանկանում  մասնակցել դասընթացին։
  
 
 
Գրանցվել