Տեղեկատվական միջոցառում H2020 ՓՄՁ գործիքի վերաբերյալ
    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!   Հարգելի գործարարներ և բիզնես խորհրդատուներ, Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ՓՄՁ գործիքի վերաբերյալ տեղեկատվական միջոցառման։ Միջոցառմանը կարող են մասնակցել ներկայացուցիչներ փոքր և միջին ձեռնարկություններից, գործարար ծառայություններ տրամադրող կառույցներից, ինչպես նաև ...
Տեղեկատվական միջոցառում H2020 ՓՄՁ գործիքի վերաբերյալ
 
 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!!
 
Հարգելի գործարարներ և բիզնես խորհրդատուներ,
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ՓՄՁ գործիքի վերաբերյալ տեղեկատվական միջոցառման։ Միջոցառմանը կարող են մասնակցել ներկայացուցիչներ փոքր և միջին ձեռնարկություններից, գործարար ծառայություններ տրամադրող կառույցներից, ինչպես նաև սկսնակ ընկերություններից։ Միջոցառումը կվարեն Civitta կազմակերպության ներկայացուցիչները։ Վերջինս առաջատար կազմակերպություն է և գրասենյակներ ունի մի քանի եվրոպական երկրներում։
 
Միջոցառման օրակարգը ներառում է․
- Ծանոթություն ՓՄՁ գործիքի հետ,
- Civitta կազմակերպության փորձառությունը,
- Հաջողված հայտերի քննարկում,
- Հայտերի ներկայացման ընթացակարգը,
- Հարցեր ու պատասխաններ։
 
Միջոցառումը տեղի կունենա ս․թ․ հոկտեմբերի 9-ին, ժամը 15:30 – 17:30, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի գրասենյակում, հասցե՝ Պռոշյան 12։
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ-ի կողմից։
«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է  Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» և «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս: 
 
 
Գրանցվել