Փոքր և միջին ձեռնարկությունների 7-րդ եվրոպական կոնգրես
Հարգելի գործարար,   Սիրով տեղեկացնում ենք, որ ս.թ. հոկտեմբերի 18-ից 20-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում կայանալու է Փոքր և միջին ձեռնարկությունների 7-րդ եվրոպական կոնգրեսը: Կոնգրեսը լավ հարթակ է հանդիսանում գործարարների և  ընկերությունների միջև ...
Փոքր և միջին ձեռնարկությունների 7-րդ եվրոպական կոնգրես
Հարգելի գործարար,
 
Սիրով տեղեկացնում ենք, որ ս.թ. հոկտեմբերի 18-ից 20-ը Լեհաստանի Կատովիցե քաղաքում կայանալու է Փոքր և միջին ձեռնարկությունների 7-րդ եվրոպական կոնգրեսը:
Կոնգրեսը լավ հարթակ է հանդիսանում գործարարների և  ընկերությունների միջև համագործակցության նոր եզրեր գտնելու համար: Միջոցառման ընթացքում կազմակերպվելու են հատուկ նիստեր՝ նվիրված երկկողմ հարաբերությունների քննարկմանը: Նախատեսվում են նաև գիտությանը և գործարար ոլորտին նվիրված B2B հանդիպումներ լեհական և օտարերկրյա ընկերությունների միջև: Կոնգրեսին մասնակցելու նպատակով իրենց հայտերն են ներկայացրել Չինաստանի, ԱՄՆ-ի, Բելգիայի, Բելառուսի և մի շարք այլ երկրների ներկայացուցիչները:
Միջոցառման շրջանակներում նախատեսում են անցկացնել ճեպազրույց դրական ներուժ ունեցող շուկաների վերաբերյալ: Այդ համատեքստում ուսումնասիրվելու է ԵՄ փորձը, ինչպես նաև քննարկումներ են ծավալվելու եվրագոտու ու ընդհանուր շուկայի թեմաների շուրջ:
 
 
Միջոցառմանը մասնակցելու համար գրանցվեք այստեղ՝ http://ekmsp.eu/en/main-page/։ 
 
Գրանցվել