Փորձառության ծրագիր աշխատանք փնտրողների համար
   Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը, «Արմավիրի զարգացման կենտրոն», «Ռազմավարական զարգացման գործակալություն», «Սպիտակ-ֆերմեր», «Սյուն» հասարակական կազմակերպությունները Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ, «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության ...
Փորձառության ծրագիր աշխատանք փնտրողների համար

   Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը, «Արմավիրի զարգացման կենտրոն», «Ռազմավարական զարգացման գործակալություն», «Սպիտակ-ֆերմեր», «Սյուն» հասարակական կազմակերպությունները Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ, «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում,  հրավիրում են աշխատանք փնտրողներին մասնակցել ՀՀ  Լոռու, Սյունիքի և Արմավիրի  մարզերում մեկնարկող փորձառության ծրագրին:

Ծրագիրը ներառում է փորձառություն (պրակտիկա) մարզում գործող որևէ մրցունակ կազմակերպությունում: 
 
Մասնակցելով փորձառության ծրագրին մասնակիցները տեղում փորձառու մասնագետների հետ աշխատանքի ընթացքում ձեռք կբերեն կամ կզարգացնեն իրենց մասնագիտական հմտությունները տվյալ բնագավառում, ինչը կնպաստի աշխատանքի շուկայում նրանց մրցունակության բարձրացմանը։
  
Փորձառության ընթացքում փորձառու մասնագետները կփոխանցեն մասնակիցներին իրենց գիտելիքները և գործնականում կուսուցանեն ոլորտի/ արտադրության առանձնահատկությունները, որոնք կնպաստեն նրանց մասնագիտական որակների բարելավմանը և փորձառության զարգացմանը։ 
 
Ծրագրի ժամանակացույցը․  ծրագիրը կմեկնարկի ս․թ․ նոյեմբեր ամսից։
 
Գրանցվելու համար դիմել՝
 
 Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Լոռու մասնաճյուղ կամ «Սպիտակ-ֆերմեր» հասարակական կազմակերպություն․ 
 
 
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Լազյան 35/9 
Հեռախոս` +374 98 31 10 06; +374 322 2 13 70
Էլ. փոստ`lori@smednc.am։
 
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ կամ   «Սյուն» հասարակական կազմակերպություն․ 
 
Հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Սիսիան, Գարեգին Նժդեհի 2
Հեռախոս`+374 10 23-97-40; +374 98 31-10-05
Էլ. փոստ`syunik@smednc.am ։
 
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Արմավիրի մասնաճյուղ կամ  «Արմավիրի զարգացման կենտրոն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպություն․
 
 
Հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Շահումյան 68ա 
Հեռախոս` +374 237 23034; +374 55 63 40 41, +374 22 10 05
Էլ. փոստ` info@armavirdc.org, armavir@smednc.am։
 
 
Առցանց գրանցվելու դեպքում, խնդրում ենք "Տեքստ" դաշտում  հստակ նշել, թե որ մարզում և որ բնագավառում եք ցանկանում  մասնակցել փորձառության ծրագրին:
 
 
«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագիրն իրականացվում է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի, «Արմավիրի զարգացման կենտրոն», «Ռազմավարական զարգացման գործակալություն», «Սպիտակ-ֆերմեր», «Սյուն» հասարակական կազմակերպությունների կողմից և ուղղված է ՓՄՁ-ների մրցունակության աճին և կայուն աշխատատեղերի ստեղծմանը ՀՀ Լոռու, Արմավիրի և Սյունիքի մարզերում:
 
 
 
Գրանցվել