Դասընթացներ ՓՄՁ-ների համար
  Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը, «Արմավիրի զարգացման կենտրոն», «Ռազմավարական զարգացման գործակալություն», «Սպիտակ-ֆերմեր», «Սյուն» հասարակական կազմակերպությունները Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ, «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ...
Դասընթացներ ՓՄՁ-ների համար
 
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը, «Արմավիրի զարգացման կենտրոն», «Ռազմավարական զարգացման գործակալություն», «Սպիտակ-ֆերմեր», «Սյուն» հասարակական կազմակերպությունները Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ, «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում,  հրավիրում են ՀՀ  Լոռու, Սյունիքի, Արմավիրի  մարզերի ՍԿՍՆԱԿ և ԳՈՐԾՈՂ ՓՄՁ-ներին մասնակցել հտևյալ դասընթացների շարքին.
 
ՀՀ, ք․ Երևան
1. Թվային մարքեթինգ
 
ՀՀ ,Լոռու մարզ, ք․Վանաձոր
 
2. Վաճառք և մարքեթինգ, 
3. Հյուրընկալության կառավարում։
 
ՀՀ․Սյունիքի մարզ, ք․Գորիս
 
1. Վաճառք և մարքեթինգ, 
2. Հյուրընկալության կառավարում։
 
ՀՀ, Արմավիրի մարզ, ք․Արմավիր
 
1. Վաճառք և մարքեթինգ, 
2. Չորացված մրգերի և բանջարեղենի արտադրություն։
 
 
Մասնակցելով դասընթացների շարքին  սկսնակ և գործող ՓՄՁ-ները կբարելավեն իրենց ձեռնարկատիրական հմտությունները և կստանան շուկայավարման, թվային մարքեթինգի, չրագործության վերաբերյալ գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ: 
Զբոսաշրջության ոլորտի ՓՄՁ-ները ձեռք կբերեն հաճախորդների կառավարման և հյուրընկալության ոլորտին առնչվող մասնագիտական գիտելիքներ և համապատասխան պրակտիկ հմտություններ:
 
Ծրագրի ընթացքում փորձառու մասնագետները ինտերակտիվ մեթոդներով՝ խմբային քննարկումներ, դերային խաղեր, դեպքի ուսումնասիրություններ, կփոխանցեն սկսնակ կամ գործող ՓՄՁ-ներին գիտելիքներ, որոնք կնպաստեն նրանց ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը:
Ծրագրի թիրախային ոլորտներն են` սննդի վերամշակում և զբոսաշրջություն։
 
Դասընթացների տևողությունըյուրաքանչյուր դասընթաց կտևի 15 ժամ, 3 օր։
 
Դասընթացների ժամանակացույցըդասընթացները կմեկնարկեն ս․թ․ նոյեմբեր ամսից։ 
 
Գրանցվելու համար դիմել`
 
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Լոռու մասնաճյուղ կամ «Սպիտակ-ֆերմեր» հասարակական կազմակերպություն. 
 
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Լազյան 35/9 
Հեռախոս` +374 98 31 10 06; +374 322 2 13 70:
Էլ. փոստ` lori@smednc.am:
 
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ կամ   «Սյուն» հասարակական կազմակերպություն.
 
Հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Սիսիան, Գարեգին Նժդեհի 2
Հեռախոս`+374 10 23-97-40; +374 98 31-10-05
Էլ. փոստ`syunik@smednc.am։
 
 
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Արմավիրի մասնաճյուղ կամ  «Արմավիրի զարգացման կենտրոն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպություն.
 
Հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Շահումյան 68ա 
Հեռախոս` +374 237 23034; +374 55 63 40 41, 374 22 10 05
Էլ. փոստ` info@armavirdc.org, armavir@smednc.am :
 
Առցանց գրանցվելու դեպքում, խնդրում ենք "Տեքստ" դաշտում  հստակ նշել, թե որ մարզում և որ բնագավառում եք ցանկանում  մասնակցել դասընթացներին:
 
«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագիրն իրականացվում է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի, «Արմավիրի զարգացման կենտրոն», «Ռազմավարական զարգացման գործակալություն», «Սպիտակ-ֆերմեր», «Սյուն» հասարակական կազմակերպությունների կողմից և ուղղված է ՓՄՁ-ների մրցունակության աճին և կայուն աշխատատեղերի ստեղծմանը ՀՀ Լոռու, Արմավիրի և Սյունիքի մարզերում: 
 
 
Գրանցվել