Դասընթացներ աշխատանք փնտրողների համար
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը, «Արմավիրի զարգացման կենտրոն», «Ռազմավարական զարգացման գործակալություն», «Սպիտակ-ֆերմեր», «Սյուն» հասարակական կազմակերպությունները Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ, «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ...
Դասընթացներ աշխատանք փնտրողների համար

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը, «Արմավիրի զարգացման կենտրոն», «Ռազմավարական զարգացման գործակալություն», «Սպիտակ-ֆերմեր», «Սյուն» հասարակական կազմակերպությունները Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ, «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում,  հրավիրում են աշխատանք փնտրողներին մասնակցել հտևյալ դասընթացների շարքին

ՀՀ Լոռու մարզ, ք․Վանաձոր

1. Կարիերայի զարգացում,

2. Հաճախորդների սպասարկում և հյուրընկալության կառավարում։

 

ՀՀ Սյունիքի մարզ, քԳորիս

1. Կարիերայի զարգացում,

2. Հաճախորդների սպասարկում և հյուրընկալության կառավարում։

 

ՀՀ Արմավիրի մարզ, ք․Արմավիր

1.      Կարիերայի զարգացում,

2. Չորացված մրգերի և բանջարեղենի արտադրություն։

 

Մասնակցելով դասընթացների շարքին  աշխատանք փնտրողները կբարելավեն իրենց կարիերայի կառավարման կարողությունները և ձեռք կբերեն հմտություններ, որոնք կնպաստեն աշխատանքի նկատմամբ անձի մոտիվացիայի ձևավորմանը, ղեկավարման ու առաջնորդման կարողությունների ու հմտությունների ձևավորմանը, մասնագիտական ինքնորոշման ապահովմանը:                    Զբոսաշրջության ոլորտում աշխատանք փնտրողները ձեռք կբերեն հաճախորդների կառավարման և հյուրընկալության վերաբերյալ մասնագիտական գիտելիքներ և համապատասխան պրակտիկ հմտություններ:                                                                                                                                                                                                                                                                                                                  Չրագործության ոլորտում աշխատանք փնտրողները ձեռք կբերեն չրագործության վերաբերյալ տեխնոլոգիական գիտելիքներ և համապատասխան պրակտիկ հմտություններ:

Ծրագրի ընթացքում փորձառու մասնագետները ինտերակտիվ մեթոդներով՝ խմբային քննարկումներ, դերային խաղեր, դեպքի ուսումնասիրություններ, կփոխանցեն գիտելիքներ, որոնք կնպաստեն նրանց մասնագիտական հմտությունների զարգացմանը:

Ծրագրի թիրախային ոլորտներն են` սննդի վերամշակում և զբոսաշրջություն։

 

Դասընթացների տևողությունը. յուրաքանչյուր դասընթաց կտևի 9 ժամ, 2-3 օր։

 

Դասընթացների ժամանակացույցը. դասընթացները կմեկնարկեն ս․թ․նոյեմբեր ամսից։

 

Գրանցվելու համար դիմել՝

 

 Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Լոռու մասնաճյուղ կամ «Սպիտակ-ֆերմեր» հասարակական կազմակերպություն

Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Լազյան 35/9

Հեռախոս` +374 98 31 10 06; +374 322 2 13 70 

Էլ. փոստ` lori@smednc.am։

 

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ կամ   «Սյուն» հասարակական կազմակերպություն

Հասցե՝ ՀՀ,Սյունիքի մարզ, ք.Սիսիան, Գարեգին Նժդեհի 2

Հեռախոս`+374 10 23-97-40; +374 98 31-10-05

Էլ. փոստ`syunik@smednc.am ։

 

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Արմավիրի մասնաճյուղ կամ  «Արմավիրի զարգացման կենտրոն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպություն

Հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Շահումյան 68ա

Հեռախոս` +374 237 23034; +374 55 63 40 41, +374 22 10 05

Էլ. փոստ` info@armavirdc.org; armavir@smednc.am։

 

Առցանց գրանցվելու դեպքում, խնդրում ենք "Տեքստ" դաշտում  հստակ նշել, թե որ մարզում  և որ բնագավառում եք ցանկանում  մասնակցել դասընթացներին։

«Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագիրն իրականացվում է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի, «Արմավիրի զարգացման կենտրոն», «Ռազմավարական զարգացման գործակալություն», «Սպիտակ-ֆերմեր», «Սյուն» հասարակական կազմակերպությունների կողմից և ուղղված է ՓՄՁ-ների մրցունակության աճին և կայուն աշխատատեղերի ստեղծմանը ՀՀ Լոռու, Արմավիրի և Սյունիքի մարզերում:

 

Գրանցվել