Իրազեկում-խորհրդատվություն Սիսիանում
Հարգելի գործարարներ, Սույն թվականի հունիսի 22-ին ժամը 13:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի կունենա իրազեկում-խորհրդատվություն` նվիրված տեսչական ստուգումներին և հարկային օրենսդրությանն առնչվող հարցերին: Հանդիպումը կազմակերպվում է Հայաստանի ՓՄՁ ...
Իրազեկում-խորհրդատվություն Սիսիանում
Հարգելի գործարարներ, Սույն թվականի հունիսի 22-ին ժամը 13:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի կունենա իրազեկում-խորհրդատվություն` նվիրված տեսչական ստուգումներին և հարկային օրենսդրությանն առնչվող հարցերին: Հանդիպումը կազմակերպվում է Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի,  Միջազգային ֆինանսական կորպորացիայի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեսչական բարեփոխումների խմբի համագործակցության շրջանակներում:
 
Միջոցաման ընթացքում գործարարներին կներկայացվեն հարկային օրենսդրությանն առնչվող հարցեր, մասնավորապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների հարկման առանձնահատկությունները, շրջանառության հարկի մասին ՀՀ oրենքում կատարված վերջին փոփոխությունները, էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի, նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման/կիրառման առանձնահատկություններ, ինչպես նաև տեսչական ստուգումների մանրամասները, մասնավորապես ռիսկի վրա հիմնված ստուգումներ, տնտեսվարողների իրավունքներն ու պարտականությունները:  Մանրամասների համար զանգահարել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ հետևյալ հեռախոսահամարներով. (0283) 2 63 39, (098) 31 10 05:
 
Գրանցվել