Իրազեկում-խորհրդատվություն Վայքում
Հարգելի գործարարներ, հունիսի 23-ին ժամը 14:00-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում տեղի կունենա իրազեկում-խորհրդատվություն` նվիրված տեսչական ստուգումերին և հարկային օրենսդրությանն առնչվող հարցերին: Հանդիպումը կազմակերպվում է Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային ...
Իրազեկում-խորհրդատվություն Վայքում
Հարգելի գործարարներ, հունիսի 23-ին ժամը 14:00-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում տեղի կունենա իրազեկում-խորհրդատվություն` նվիրված տեսչական ստուգումերին և հարկային օրենսդրությանն առնչվող հարցերին:
Հանդիպումը կազմակերպվում է Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի,  Միջազգային ֆինանսական կորպորացիայի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Տեսչական բարեփոխումների խմբի համագործակցության շրջանակներում: 
 
Միջոցառման ընթացքում գործարարներին կներկայացվեն հարկային օրենսդրությանն առնչվող հարցեր, մասնավորապես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների հարկման առանձնահատկությունները, շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունները, էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի, նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման/կիրառման առանձնահատկություններ, ինչպես նաև տեսչական ստուգումների մանրամասները, մասնավորապես ռիսկի վրա հիմնված ստուգումներ, տնտեսվարողների իրավունքներն ու պարտականությունները: Մանրամասների համար զանգահարել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Վայոց Ձորի մասնաճյուղ` հետևյալ հեռախոսահամարներով. (0282) 2 17 70,  (098) 22 10 07: 
 
Գրանցվել