Իրազեկման միջոցառում ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում
Հարգելի գործընկերներ, Հրավիրում ենք ձեզ մասնակցելու ս/թ հուլիսի 15-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում կազմակերպվող իրազեկման միջոցառմանը: Միջոցառման ընթացքում կներկայացվեն ԵՄ երկրներ արտահանման խթանման գործիքները, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության միջազգայնացմանն ուղղված ...
Իրազեկման միջոցառում ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում

Հարգելի գործընկերներ,

Հրավիրում ենք ձեզ մասնակցելու ս/թ հուլիսի 15-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում կազմակերպվող իրազեկման միջոցառմանը: Միջոցառման ընթացքում կներկայացվեն ԵՄ երկրներ արտահանման խթանման գործիքները, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության միջազգայնացմանն ուղղված աջակցության այլ հնարավորությունները:

Միջոցառմանը հրավիրված են մասնակցելու միջազգայնացման ներուժ ունեցող ՓՄՁ-ները, մարզային ՀԿ-ները, ասոցիացիաները, առևտրաարդյունաբերական պալատները, մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մամինների և այլ կառռւյցների ներկայացուցիչները, ովքեր ստացված տեղեկատվությունը կարող են տարածել գործարարների շրջանում:

Հանդիպումը տեղի կունենա ՀՀ Արարատի մարզում, Արտաշատ քաղաքում (հասցե՝ ք. Արտաշատ, Օգոստոսի 23/136ա, ՓՄՁ ԶԱԿ-ի Արարատի մասնաճյուղի գրասենյակ) ս.թ. հուլիսի 15-ին, ժամը 11:00-ին:

 

Ստորև ներկայացվում է հանդիպման օրակարգը:

11.00 - 11.30  ՓՄՁ ԶԱԿ-ի և Ձեռնարկությունների եվրոպական ցանցի գործունեությունը Հայաստանում - Անի Խանդամիրյան, ՓՄՁ ԶԱԿ

11.30 - 11.40 Հարցեր ու պատասխաններ

11.40 - 12.10 Արտահանում Եվրոմիության երկրներ / Export Help Desk գործիքը - Կարեն Ազարյան, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակություն

12.10 - 12.20 Հարցեր ու պատասխաններ

12.20 - 12-40 Արտահանում Գերմանիա, պրակտիկ գործիքներ; Գերմանիայում սարքավորումների ձեռքբերում; մասնակցություն տոնավաճառներին, ավագ փորձագետների ծառայություններ - Մարիամ Մաժինյան, Գերմանիայի տնտեսական միավորում

12.40 – 12.50 Հարցեր ու պատասխաններ

12.50-13.00 Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի գործունեությունը, գործիքները և հնարավորությունները ՓՄՁ-ների համար – Արմենուհի Առաքելյան, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկ

13.00 - 13.10 Հարցեր ու պատասխաններ

Գրանցվել