B2B հանդիպումներ "Made in Armenia EXPO" 2016 ցուցահանդեսի շրջանակներում
"Made in Armenia EXPO" 2016 ցուցահանդեսը Հայաստանում կազմակերպվող ամենախոշոր ցուցահանդեսն է: Ցուցահանդեսը կկայանա 2016թ. սեպտեմբերի 19-22-ը:  "Made in Armenia EXPO" 2016 ցուցահանդեսին կմասնակցեն Հայաստանում արտադրության և ծառայությունների մատուցման բնագավառներում մասնագիտացած շուրջ ...
B2B հանդիպումներ "Made in Armenia EXPO" 2016 ցուցահանդեսի շրջանակներում

"Made in Armenia EXPO" 2016 ցուցահանդեսը Հայաստանում կազմակերպվող ամենախոշոր ցուցահանդեսն է: Ցուցահանդեսը կկայանա 2016թ. սեպտեմբերի 19-22-ը:  "Made in Armenia EXPO" 2016 ցուցահանդեսին կմասնակցեն Հայաստանում արտադրության և ծառայությունների մատուցման բնագավառներում մասնագիտացած շուրջ 300 ընկերություններ:

"Made in Armenia EXPO" 2016 ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է՝ ներկայացնելու հայկական արտադրանքը, բացահայտելու նոր շուկաներ և հաստատելու նոր գործարար կապեր: Ի լրումն ցուցահանդեսի, գործարար հանդիպումներ կկազմակերպվեն՝ Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի օժանդակությամբ, որոնք հնարավորություն կընձեռնեն հայկական ընկերություններին հանդիպել օտարերկրյա ընկերությունների հետ և հաստատել գործարար կապեր:

Ցուցահանդեսի թիրախային ոլորտներն են.

- սննդի վերամշակում,

- տեքստիլի արտադրություն,

- կոնյակի և գինու արտադրություն,

- ոսկերչություն և ժամագործություն,

- շինանյութեր,

- դեղագործություն,

- ճշգրիտ ինժեներիա,

- տուրիզմ,

- տեղեկատվական տեխնոլոգիաներ:


 

Գրանցվել