Հրավիրում ենք անվճար դասընթացների Ստեփանավանի սկսնակներին
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը՝ Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ, «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում հրավիրում է բոլոր ՍԿՍՆԱԿՆԵՐԻՆ, ովքեր ցանկանում են հիմնել ...
Հրավիրում ենք անվճար դասընթացների Ստեփանավանի սկսնակներին
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը՝ Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ, «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում հրավիրում է բոլոր ՍԿՍՆԱԿՆԵՐԻՆ, ովքեր ցանկանում են հիմնել իրենց սեփական բիզնեսը, կամ ԳՈՐԾՈՂ ՓՄՁ-ներին, որոնք վերջին երեք տարիներին արդեն զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, մասնակցել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում մեկնարկող «Հաջող սկիզբ» ծրագրին:
 
Ծրագիրը ներառում է ուսուցողական, տեղեկատվական, մասնագիտական խորհրդատվության և ֆինանսական աջակցության տրամադրման բաղադրիչներ:
 
Մասնակցելով ծրագրին՝ սկսնակ և գործող ՓՄՁ-ները կբարելավեն իրենց ձեռնարկատիրական հմտությունները և կստանան շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ:
 
Ծրագրի ընթացքում փորձառու մասնագետների ուղղորդմամբ սկսնակ գործարարները նախ մշակում են իրենց անհատական գործարար ծրագիրը, որից հետո ձեռնամուխ են լինում դրա իրականացմանը:
Ծրագրի թիրախային ոլորտներն են` սննդի վերամշակում և զբոսաշրջություն։
 
Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ  և իրատեսական գործարար ծրագրերը կարող են հավակնել ֆինասական աջակցության․ դրամաշնորհ մինչև 2 մլն ՀՀ դրամ սահմաններում և վարկավորում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր բանկերի միջոցով հետևյալ պայմաններով․
 
առավելագույնը 5 մլն դրամ,
տարեկան տոկոսադրույքը` 10%,
առավելագույնը 5 տարի մարման ժամկետով,
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող երաշխավորություն (100%):
 
Գրանցվելու համար դիմել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Լոռու մարզի մազնաճյուղ՝ Վանաձոր քաղաքում: 
 
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Լազյան 35/9 
հեռախոս` +374 322 2-13-70; +374 98 31-10-06
 
Կամ ներկայացուցչություն՝ Ստեփանավան քաղաքում:
 
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Թելմանի 1
հեռախոս` (098)-22-30-05
Էլ. փոստ` lori@smednc.am, loridnc@yahoo.com: