Բեռլինում կայանալիք գործարարար հանդիպումների...
15 հայ սկսնակ գործարարներ հնարավորություն կունենան մասնակցելու սեպտեմբերի 3-10-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղի ունեցող ակադեմիային և հանդիպելու եվրոպական ընկերությունների և սկսնակների մասին քաջատեղյակ պոտենցիալ ֆինանսավորողների, գործընկերների և հաճախորդների հետ: ...
Բեռլինում կայանալիք գործարարար հանդիպումների մասնակցության հրավեր
15 հայ սկսնակ գործարարներ հնարավորություն կունենան մասնակցելու սեպտեմբերի 3-10-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղի ունեցող ակադեմիային և հանդիպելու եվրոպական ընկերությունների և սկսնակների մասին քաջատեղյակ պոտենցիալ ֆինանսավորողների, գործընկերների և հաճախորդների հետ: Մասնակիցները հնարավորություն կունենան գտնել պոտենցիալ ներդրողներ և ընդլայնել իրենց ցանցը: Ավելին, նրանք նաև կարող են ստանալ բիզնեսի զարգացման աջակցություն և կմասնակցեն միջազգային փորձագետների դասընթացներին:
 
Այս նախաձեռնությանը հրավիրվում են մասնակցելու այն սկսնակ ընկերությունները, որոնք արդեն ունեն մշակված ապրանքներ և ծառայություններ ու դրանք վաճառվում են կամ այդ ապրանքների ու ծառայությունների հանդեպ կա հաճախորդների հետաքրքրությունը: Այն սկսնակները, որոնք դեռևս միայն մշակված գաղափար ունեն, չեն կարող մասնակցել մրցույթին:  Ծրագրի նպատակն է կապեր ստեղծել եվրոպական և հայկական սկսնակների էկոհամակարգերի միջև՝ խթանելով հայկական սկսնակներին և բարձրացնելով նրանց մասին տեղեկացվածությունը Եվրոպայում: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2017թ․ հուլիսի 7-ը, մինչև ժամը 18։00: Մրցույթի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ