Միացյալ Թագավորության միջազգային զարգացման դեպարտամենտ
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը Միացյալ Թագավորության միջազգային զարգացման դեպարտամենտի  (ՄԹ ՄԶԴ) հետ համագործակցության շրջանակներում իրականացնում է միջոցառումներ ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման, ինչպես նաև  մարզերում ...
Միացյալ Թագավորության միջազգային զարգացման դեպարտամենտ

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը Միացյալ Թագավորության միջազգային զարգացման դեպարտամենտի  (ՄԹ ՄԶԴ) հետ համագործակցության շրջանակներում իրականացնում է միջոցառումներ ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման, ինչպես նաև  մարզերում գործարար ակտիվության բարձրացման ուղղությամբ:

Համագործակցության շրջանակներում աշխատանքներ են իրականացվում մարզերի առանձին տարածաշրջաններում գործող ՓՄՁ սուբյեկտների հետ համագործակցության հնարավորությունների ընդլայնման, ՓՄՁ աջակցության ենթակառույցների զարգացման, վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շրջանակների ընդլայնման, սկսնակ և գործող ՓՄՁ սուբյեկտների շրջանում աջակցության ծրագրերի վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացման, նրանց համապատասխան խորհրդատվական և ուսուցողական աջակցության տրամադրման, ինչպես նաև իրականացվող աջակցության ծրագրերում նոր ՓՄՁ սուբյեկտների ներգրավման և աջակցության ուղղությամբ:

Միացյալ Թագավորության միջազգային զարգացման դեպարտամենտի հետ համագործակցության շրջանակներում իրականացվող միջոցառումներն ուղղված են ՓՄՁ պետական աջակցության տարեկան ծրագրերով նախատեսված աշխատանքների ընդլայնմանը ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում: