ՄԱԿ-Ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն
ՄԱԱԶԿ-ի «Ձեռնարկատիրական աշխատանք Հայաստանի երիտասարդության համար» ծրագիրը խրախուսում է արտադրական գործունեության միջոցով աշխատատեղերի ստեղծմանը և զբաղվածության ապահովմանը` այդպիսով նպաստելով աղքատության կրճատմանը և տնտեսական զարգացմանը: «ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳԻՐԸ ՓԱՍՏԵՐՈՎ Նպատակը Աջակցություն ...
ՄԱԿ-Ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն

ՄԱԱԶԿ-ի «Ձեռնարկատիրական աշխատանք Հայաստանի երիտասարդության համար» ծրագիրը խրախուսում է արտադրական գործունեության միջոցով աշխատատեղերի ստեղծմանը և զբաղվածության ապահովմանը` այդպիսով նպաստելով աղքատության կրճատմանը և տնտեսական զարգացմանը:

«ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳԻՐԸ ՓԱՍՏԵՐՈՎ

Նպատակը

Աջակցություն երիտասարդ ձեռներեցներին, մասնավորապես երիտասարդ ընտանիքներին և կանանց:

ՀԶՆ

Ապահովել լրիվ և արդյունավետ զբաղվածություն ու արժանավայել աշխատանք բոլորի համար` ներառյալ կանանց և երիտասարդներին:

Ոլորտը

Աղքատության կրճատում արտադրական գործունեության միջոցով:

Դոնորը

Ավտրիայի կառավարություն

ՀՀ կառավարության կողմից գործընկերը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ծրագիրն իրականանացնող գործընկերը

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ

Ծրագրի գործընկերները

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, Շիրակի և Լոռու մարզպետարաններ

Ծրագրի տևողությունը

44 ամիս

Ծրագրի փորձնական փուլը.

Շիրակի և Լոռու մարզեր

ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

Ծրագրի ուղղակի շահառուներն են լինելու 18-35 տարեկան երիտասարդ սկսնակ ձեռներեցները: Ակնկալվում է, որ մոտավորապես 300 պոտենցիալ և գործող երիտասարդ ձեռներեցներ կվերապատրաստվեն, երիտասարդների կողմից ղեկավարվող մինչև 80 գործող և սկսնակ բիզնեսներ կստանան ֆինանսական միջոցներ Հայաստանի երիտասարդների ձեռնարկատիրական գործունեության շրջանառու ֆոնդից,  կկարողանան մարել վարկերը և առնվազն 55-ը կշարունակեն աճել՝ ստեղծելով ավելի շատ աշխատատեղեր երիտասարդների համար: Առանձնապես կխրախուսվեն երիտասարդ կանանց կողմից ներկայացվող գործարար գաղափարներն ու ծրագրերը:

Երիտասարդ ձեռնարկատերերի ընտրության հիմնական չափանիշը  իրատեսական և հստակ բիզնես գաղափարի առկայությունն է, որը պետք է լինի նորարարական, կայուն, շահութաբեր, ունենա աճի հնարավորություն: Նորարարական հատկանիշը լայն իմաստ ունի. այն վերաբերում է բոլոր այն ապրանքներին և ծառայություններին, որոնց միջոցով ձևավորվում են նոր շուկաներ և/կամ նոր թիրախային խմբեր:

Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար  կարող եք դիմել.  armeniayouth@unido.org

ՄԱԱԶԿ- մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար.

communications@unido.org

www.unido.org