Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության
2005թ. հունիսին Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ), ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միջև ստորագրվել է եռակողմ արձանագրություն, համաձայն որի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ն իրականացրել է ...
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության
2005թ. հունիսին Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ), ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի միջև ստորագրվել է եռակողմ արձանագրություն, համաձայն որի Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ն իրականացրել է «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկություններում մարդկային ռեսուրսների զարգացման ծրագիրը»: 
 
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ/ ՃՄՀԳ (JICA) համատեղ «Տեղական արտադրանքի զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում» ծրագիրը (2013-2016 թթ.)
Ծրագիրը միտված է Հայաստանի համայնքների տնտեսական վիճակի բարելավմանը՝ տեղական արտադրանքի և գործարարությանն  աջակցության միջոցով: 
 
Ծրագրի նպատակն է ճապոնական «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» (One Village One Product-OVOP) հայեցակարգի Հայաստանում տեղայնացման միջոցով տեղական արտադրանքի և/կամ ծառայթյունների զարգացումն ու նոր ապրանքանիշերի առաջմղումն է, որոնք ճանաչելի կլինեն տեղական և հետագայում նաև արտաքին շուկաներում:
 
Ծրագրի արդյունքում նախատեսվում է ունենալ հայկական «Մեկ գյուղ, մեկ արտադրանք» հայեցակարգ՝ հիմնված Ճապոնիայի և այլ երկրների համապատասխան փորձի վրա: Ճապոնական կողմի աջակցությամբ կստեղծվեն յուրատեսակ «հարթակներ», որոնք կծառայեն համայնքներում ստեղծված ապրանքների և ծառայությունների պատշաճ ներկայացմանը շուկայում, ինչպես նաև ապրանքների զարգացման նպատակով սպառողներիհետ հետադարձ կապի ապահովմանը:
 
Ծրագրի իրականացման երեք տարիների ընթացքում կընտրվեն հինգ համայնքներ, որոնցում ճապոնական և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ փորձագետների համատեղ ջանքերով կիրականացվեն փորձնական ծրագրեր, որոնց արդյունքները կլինեն համայնքներին յուրահատուկ նոր ապրանքատեսակների ստեղծումը և ՓՄՁ ների արտադրական և շուկայավարման կարողոթյունների զարգացումը:
 
Ծրագրի ավարտից հետո, արդեն իսկ փորձարկված սույն մեխանիզմը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի փորձագետների միջոցով կտարածվի նաև հանրապետության այլ համայնքներում: