ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն
ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացնող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագիր Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ս.թ. օգոստոսի 1-ից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացնում է «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» 5 տարի տևողությամբ ծրագիրը: Հայաստանի ...
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացնող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» ծրագիր

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը ս.թ. օգոստոսի 1-ից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացնում է «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» 5 տարի տևողությամբ ծրագիրը: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը հաղթող է ճանաչվել ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից 2012թ. սեպտեմբերի 18-ին հայտարարված “Partnerships for Rural Prosperity” դրամաշնորհային ծրագրի մրցույթի արդյունքում: Ծրագրի նպատակը գյուղական համայնքների հզորացումն է, դրանց տնտեսական ներուժի բացահայտման և զարգացման միջոցով, մասնավորապես.

  • գյուղական համայնքներում մրցակցային առավելությունների գնահատման հիման վրա տեղական տնտեսական զարգացման նախաձեռնությունների բացահայտում և իրականացում,
  • ձեռնարկատիրական հմտությունների զարգացում, օրինակելի բիզնես մոդելների մշակում և տարածում,
  • ֆինանսական ռեսուրսների հասանելիության  ապահովում, շուկաների հասանելության աջակցություն,
  • ենթակառուցվածքների բարելավում,
  • համապատասխան գիտելիքների և հմտությունների փոխանցում բնապահպանական միջոցառումների անցկացման և բնական ու մարդածին աղետների կանխարգելման, ռիսկերի կառավարման և նվազեցման վերաբերյալ,
  • կանանց և երիտասարդների համար զբաղվածության հնարավորությունների ընդլայնում:

Ծրագրի բաղադրիչներն են.

  1. Տեղական տնտեսական զարգացում
    1. Ծրագրի թիրախային վայրերում մրցակցային առավելությունների բացահայտում և խթանում
    2. Ձեռնարկատիրության զարգացում
    3. Շուկայի հասանելիության ապահովում
  2. Ենթակառուցվածքների զարգացում
  3. Բնապահպանություն (հարակից բաղադրիչ):

Ծրագրի գործընկերներն են.

  • “Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն” հիմնադրամը
  • “Ի-Վի Քոնսալթինգ” ՓԲԸ-ն 
  • Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատը: