ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն...
Ծրագրի շրջանակում որպես շահառուներ, ընդգրկված են Սիրիայից, Իրաքից, Իրանից, և Ադրբեջանից բռնագաղթված փախստականները: Ծրագիրը մեկնարկել է 2012թ. սեպտեմբերից:  Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ գործարար ծրագրերը ներկայացվում են վարկավորման:    2012 թվականի սեպտեմբերից ...
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանի գրասենյակ
Ծրագրի շրջանակում որպես շահառուներ, ընդգրկված են Սիրիայից, Իրաքից, Իրանից, և Ադրբեջանից բռնագաղթված փախստականները: Ծրագիրը մեկնարկել է 2012թ. սեպտեմբերից:  Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ գործարար ծրագրերը ներկայացվում են վարկավորման: 
 
2012 թվականի սեպտեմբերից Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանյան գրասենյակի հովանավորությամբ /ՄԱԿ ՓԳՀ/ իրականացնում է «Սկսնակ գործարարների աջակցման» ծրագիր փախստականների համար, որն օգնում է սկսնակներին իրականացնել իրենց գործարար գաղափարները:  
 
Ծրագիրը ներառում է ուսուցողական, մասնագիտական խորհրդատվության, տեղեկատվական, ինչպես նաև ֆինանսական աջակցության տրամադրման բաղադրիչներ: Մասնակցելով ծրագրին` սկսնակ գործարարները ստանում են բիզնեսի պլանավորման, շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսներին պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ, ինչպես նաև փորձառու մասնագետների ուղղորդմամբ մշակում են իրենց անհատական գործարար ծրագրերը, որից հետո ձեռնամուխ են լինում դրանց իրականացմանը: