ԵՄ Հորիզոն 2020
    2016թ.-ի նոյեմբերին Հայաստանը ասոցացվեց Հորիզոն 2020-ին: Հայաստանի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրվել է 2016թ. մայիսի 19-ին Բրյուսելում՝ ՀՀ կրթության և գիտության նախարար պրն. Լևոն Մկրտչյանի և ԵՄ հետազոտությունների, գիտության և ...
ԵՄ Հորիզոն 2020
 
 
2016թ.-ի նոյեմբերին Հայաստանը ասոցացվեց Հորիզոն 2020-ին: Հայաստանի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրվել է 2016թ. մայիսի 19-ին Բրյուսելում՝ ՀՀ կրթության և գիտության նախարար պրն. Լևոն Մկրտչյանի և ԵՄ հետազոտությունների, գիտության և նորարարության հանձնակատար պրն. Կառլոս Մոեդասի կողմից: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել՝ սկսած 2016թ. նոյեմբերի 12-ից՝ ՀՀ Ազգային Ժողովի կողմից վավերացվելուց հետո: 
Հորիզոն 2020-ը  հետազոտությունների և  նորարարության ԵՄ խոշորագույն ծրագիր է ` շուրջ  80 միլիարդ եվրո բյուջեով, նախատեսված 7 տարվա համար (2014 -2020 թթ.): Հորիզոն 2020-ը  ԵՄ Նորարարության Միություն ռազմավարությունը իրականացնող ֆինանսավորման գործիքն է, և այն բաց է բոլորի համար: Հորիզոն 2020-ը նաև ուղղված է գիտության ոլորտում ԵՄ միջազգային համագործակցության խթանմանը: Հորիզոն 2020-ը ուժեղ շեշտվածություն ունի փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վրա՝ ճանաչելով  նրանց եվրոպական տնտեսության հենասյուն և  աճի ու   բարգավաճման  շարժիչ:  
 
Մանրամասների համար հետևեք հղմանը՝ http://eenarmenia.am/am/content/horizon2020/ ։ 
 
Հորիզոն 2020  ՓՄՁ գործիք
 
ՓՄՁ գործիքն ուղղված է գիտատար ՓՄՁ-ներին` նպատակ ունենալով խթանել նրանց նորարարության  մակարդակը:  Միայն  ՓՄՁ-ները կարող են մասնակցել այս ծրագրում, թեև այլ կազմակերպություններ կարող են հանդես գալ որպես ենթակապալառու: Ծրագրում մասնակցությունը գիտության կամ տեխնոլոգիաների ոլորտի առումով ոչ մի սահմանափակում չունի, այն ընդունել է վերընթաց մոտեցում, որպեսզի ավելի լավ համապատասխանի նորարարական  ՓՄՁ-ների կարիքներին: ՓՄՁ գործիքը նախատեսված է միջազգայնացման հավակնություն, նորարարական գործարար գաղափարները շուկա դուրս հանելու մտադրություն ունեցող նորարարական կոնկրետ ՓՄՁ-ների կամ ՓՄՁ-ների խմբի համար: Այդ գործիքը տրամադրում է ամբողջական փուլային գործարար նորարարական աջակցություն՝ սկսած գործարար գաղափարի հայեցակարգից և գործարար ծրագրի իրականացումից ու առևտրայնացումից: ՓՄՁ գործիքի շահառուները հնարավորություն կստանան ծրագրի ողջ տևողության ընթացքում օգտվել գործարար նորարարական ուղեկցումից:
 
Մանրամասների համար հետևեք հղմանը՝ http://eenarmenia.am/am/content/SME_instrument/  ։