Գործարարության աջակցման գրասենյակ
Գործարարության աջակցման գրասենյակը հանդիսանում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կողմից ֆինանսավորվող ծրագիր, որը նպատակ է հետապնդում աջակցելու Հայաստանում տնտեսական բարեփոխումների իրականացմանը և նպաստելու գործարար միջավայրի բարելավմանն ուղղված պետական ...
Գործարարության աջակցման գրասենյակ
Գործարարության աջակցման գրասենյակը հանդիսանում է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի կողմից ֆինանսավորվող ծրագիր, որը նպատակ է հետապնդում աջակցելու Հայաստանում տնտեսական բարեփոխումների իրականացմանը և նպաստելու գործարար միջավայրի բարելավմանն ուղղված պետական քաղաքականության մշակմանը:
 
2011 թ - ին ՎԶԵԲ Գործարարության աջակցման գրասենյակի առաջարկով ստեղծվեց Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման խորհուրդ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր, որը եզակի PPD հարթակ է ՓՄՁ - ների խնդիրները բարձրացնելու եւ լուծումները քննարկելու ուղղակիորեն ՀՀ վարչապետի հետ:
 
Գործարարության աջակցման գրասենյակը համագործակցում է գործարար համայնքի հետ, քննարկելով և փնտրելով իրավական դաշտում փոփոխությունների առաջարկներ, ինչպես նաև ակտիվորեն ներգրավում է մասնավոր հատվածի ներկայացուցիչներին բարեփոխումների իրականացման գործընթացի մեջ: