Նիդերլանդների ավագ փորձագետների «PUM» կազմակերպություն
2014 թ. ապրիլի 30-ին փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) և Նիդերլանդների ավագ փորձագետների «PUM» կազմակերպության միջև: Հուշագրի համաձայն` «PUM» կազմակերպությունը ՓՄՁ ...
Նիդերլանդների ավագ փորձագետների «PUM» կազմակերպություն

2014 թ. ապրիլի 30-ին փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) և Նիդերլանդների ավագ փորձագետների «PUM» կազմակերպության միջև: Հուշագրի համաձայն` «PUM» կազմակերպությունը ՓՄՁ ԶԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում նպաստելու է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը` հոլանդացի փորձառու մասնագետների գիտելիքներն ու փորձը Հայաստանում տարածելու ճանապարհով: «PUM» կազմակերպությունը խորհրդատվութոյուն է իրականացնում 80 մասնագիտությունների համար:

Կենտրոնի և հիմնադրամի համատեղ ջանքով Հայաստանի մարզերում իրականացվելու են ջերմոցային բանջարեղենի և ջերմոցային հատապտուղների, պանրի և գինու արտադրության և զբոսաշրջության զարգացմանն ուղղված սեմինարներ: Փորձագիտական աջակցություն է տրամադրվելու չրագործության, պանրագործության, մսի վերամշակման և ընտրված այլ ոլորտների փոքր և միջին ձեռնարկություններին:

«PUM» կազմակերպությունը կարողությունների զարգացման միջոցառումներ է իրականացնելու նաև ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցների համար:

Հուշագրի նպատակներն են

  • նպաստել Հայաստանի ՓՄՁ ոլորտի ընդհանուր զարգացմանը` ՓՄՁ-ներին թիրախային և արդունավետ աջակցություն ցուցաբերելու ճանապարհով,
  • բարելավել տեղական և օտարերկրյա շուկայի կարիքները բավարարող և հավելյալ արժեքով արտադրանքի որակը,
  •  նպաստել ՓՄՁ-ների, հատկապես` արտահանման ներուժ ունեցող ձեռնարկությունների  միջազգայնացմանը: 

Կազմակերպության մասին ավելի մանրաման իմանալու համար այցելեք «PUM»-ի պաշտոնական կայքը: