ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
ՓՄՁ զարգացման ուղղությամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցության շրջանակներն ընդգրկում են համապատասխան միջոցառումներ ուղղված ՓՄՁ պետական քաղաքականության  և աջակցության ծրագրերի իրականացմանը, մասնավորապես ՀՀ մարզերում ՓՄՁ աջակցության ...
ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ՓՄՁ զարգացման ուղղությամբ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցության շրջանակներն ընդգրկում են համապատասխան միջոցառումներ ուղղված ՓՄՁ պետական քաղաքականության  և աջակցության ծրագրերի իրականացմանը, մասնավորապես ՀՀ մարզերում ՓՄՁ աջակցության ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման համար մեխանիզմների մշակմանը, գործող օրենսդրական դաշտին ՓՄՁ սուբյեկտների իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ծրագրային առանձին ուղղություններով աջակցության տրամադրման ընթացակարգերի կատարելագործմանը, ինչպես նաև աջակցության ծրագրերում նոր գործընկերների ներգրավմանն ու ՓՄՁ զարգացմանն առնչվող տարբեր ոլորտներում ուսումնասիրությունների և հետազոտությունների իրականացմանը: 

Համապատասխան միջոցառումներ են իրականացվել նաև Հայաստանում ՓՄՁ ոլորտին առնչվող մի շարք տեղեկատվական նյութերի և գործարար ուղեցույցների մշակման ու տարածման ուղղությամբ: Դրա հետ մեկտեղ համագործակցության շրջանակներում առանձնակի ուշադրություն է դարձվում ՀՀ մարզերում ՓՄՁ սուբյեկտներին ֆինանսական և ներդրումային աջակցության ծրագրերի մեխանիզմների կատարելագործման և միջազգային փորձի կիրառման ուղղությամբ: