Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ)
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը սերտորեն գործակցում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և GIZ-ի համագործակցությունը հիմնականում նպատակաուղղված է սկսնակ գործարարների աջակցությանը և տեղական տնտեսական զարգացման միջոցառումների ...
Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ)

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը սերտորեն գործակցում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և GIZ-ի համագործակցությունը հիմնականում նպատակաուղղված է սկսնակ գործարարների աջակցությանը և տեղական տնտեսական զարգացման միջոցառումների իրականացմանը` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կորողությունների հզորացման և հետևյալ գործիքների կիրառման վերաբերյալ գիտելիքների փոխանցման միջոցով: Երկու հիմնական ուղղություններն են  “Գիտելիքահեն տնտեսության կառուցում ձեռնարկությունների հիմնման ճանապարհով” (CEFE) և “Մրցակցային առավելությունների մասնակցային գնահատում” (PACA) գործիքների կիրառումը Հայաստանում:  

“Գիտելիքահեն տնտեսության կառուցում ձեռնարկությունների ձևավորման ճանապարհով” (CEFE) գործիքը տնտեսական զարգացման համատեքստում շահառուների լայն խմբերի համար բիզնեսի կառավարմանը և անհատական հմտությունների զարգացմանն ուղղված ուսուցման համապարփակ մեթոդ է` հիմնված կոնկրետ գործողությունների և փորձի վրա:

CEFE-ն համարվում է արդյունավետ գործիք, որը մեծապես նպաստում է ՓՄՁ ոլորտի զարգացմանը, զբաղվածության, եկամուտների և տնտեսական աճին: CEFE-ն վերջին 12 տարիների ընթացքում ներկայացվել է 150 երկրներում: 

“Մրցակցային առավելությունների մասնակցային գնահատում” (PACA) գործիքը համախմբում է մրցակցային հայեցակարգերը` արագ և մասնակցային գնահատման սկզբունքով տեղական տնտեսական զարգացումը խրախուսող կարճ ժամկետում իրականացվելիք գործողությունների բացահայտման համար: Այն գլոբալ ռազմավարության կամ խոշոր ծրագրերի մշակման նպատակ չի հետապնդում, այլ ենթադրում է գործնական մոտեցում` ուղղված տեղական շուկայում բիզնեսի զարգացման խոչընդոտների վերացմանը: 

Համագործակցության շրջանակներում իրականացվող հիմնական միջոցառումներն են.

•    CEFE մեթոդաբանությամբ դասընթացավարների վերապատրաստման դասընթացի (ToT) կազմակերպում` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի համար:

•    Փորձնական CEFE ծրագրերի իրականացում ընտրված տարածքներում:

•     PACA մեթոդաբանության և այլ ՏՏԶ գործիքների ներկայացում: