"Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում"...
"Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում" ՄԱԶԾ / Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն համատեղ ծրագիրն իր գործունեությունը սկսել է 2004թ. սեպտեմբերին: Ծրագրի հիմնական նպատակն է ուղղակի և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի ...
"Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում" ՄԱԶԾ/Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ համատեղ ծրագիր

"Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում" ՄԱԶԾ / Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն համատեղ ծրագիրն իր գործունեությունը սկսել է 2004թ. սեպտեմբերին:

Ծրագրի հիմնական նպատակն է ուղղակի և Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի հնարավորությունների ամրապնդման միջոցով կենտրոնական և ռեգիոնալ մակարդակներում փոքր և միջին ձեռնարկություններին աջակցության տրամադրումը: Ծրագիրն իրականացվում է տարեկան աշխատանքային ծրագրերի միջոցով, որոնք մշակվում են ՓՄՁ աջակցության տարեկան ծրագրերի համաձայն, ՄԱԶԾ և Հայաստանի ՓՄՁ  զարգացման ազգային կենտրոնի կողմից տրամադրվող  գումարներով:

Ծրագրի գործունեությանը մեծապես աջակցում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ մարզային մասնաճյուղերի և ներկայացուցչությունների զարգացած ցանցը, որի ստեղծմանը իր հերթին մեծ մասնակցություն է ունեցել ծրագիրը:

Ծրագրի հիմնական բաղադրիչները

   - ՓՄՁ աջակցության մեխանիզմների զարգացում և ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հնարավորությունների հզորացում 
   - Կլաստերների զարգացում և սկսնակ գործարարների բիզնես գիտելիքների և հմտությունների  մակարդակի բարձրացում
   -  Կենտրոնական և ռեգիոնալ մակարդակներում ՓՄՁ սուբյեկտներին տեղեկատվական և խորհրդատվական ծառայությունների տրամադրում:

Ծրագրի հիմնական արդյունքները.

  • 2004թ. սկսած  ամեն տարի Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում իրականացվում են Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրեր 
  • Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրի հաջողակ մասնակիցների համար 2006թ. ստեղծվել է դրամագլուխ, որն ընդլայնվել է 2007 և 2008թթ.;
  • 2008թ. ծրարգրի շրջանակներում մշակվել է Կապիտալի ֆինանսավորման մեխանիզմ, որը ներդրվել է ՓՄՁ պետական աջակցության 2009թ. ծրագրում;
  • 2008թ. ծրագրի շրջանակներում մշակվել է Կլաստերի ձևավորման մեխանիզմ (իրականացվել է Տավուշի մարզում հյուրատների կլաստերի զարգացման փորձնական ծրագիր);
  • 2006թ. սկսած խորհրդատվական և ուսուցողական ծառայություններ են տրամադրվում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ իրականացվող նորարարությունների մրցույթներում հաղթող ճանաչված ՓՄՁ-ների համար;
  • 2004թ. սկսած ուսուցողական ծրագրեր են կազմակերպվում Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի աշխատակազմի համար;
  • 2004թ. սկսած իրականացվում են խորհրդատվական և ուսուցողական ծրագրեր ՓՄՁ-ների համար ՀՀ տարբեր մարզերում;
  • 2006թ. ստեղծվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ վեբ կայքը;
  • 2004-2006թթ. աջակցություն է տրամադրվել ՓՄՁ-ներում ԻՍՕ որակի կառավարման համակարգերի ներդրման ուղղությամբ;
  • 2006թ. սկսած կազմակերպվել է Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործունեությունը լուսաբանող գովազդային արշավ, որի շրջանակներում թողարկվում են հեռուստահաղորդումներ և հեռարձակվում ողջ տարվա ընթացքում;
  • Ծրագրի շրջանակներում տեխնիկական աջակցություն է տրամադրվել Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի կենտրոնական և մարզային մասնաճյուղերի տարածքների վերանորոգման և գնման ուղղությամբ, ինչպես նաև այլ տեխնիկական սարքավորումների ձեռք բերման ուղղությամբ: