«Ձեռնարկությունների և փոքր ու...
2015թ. դեկտեմբերի10-ին ՀՀ էկոնոմիկայինախարար Կարեն Ճշմարիտյանը և Եվրոպական հանձնաժողովի անդամ, Եվրոպական հանձնաժողովի ներքին շուկայի, արդյունաբերության, ձեռնարկատիրության և ՓՄՁ հարցերով հանձնակատար Էլժբետա Բիյանկովսկան ստորագրել են ԵՄ «Ձեռնարկությունների և փոքր ու ...
«Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն (COSME) 2014-2020թթ.» ծրագիր

2015թ. դեկտեմբերի10-ին ՀՀ էկոնոմիկայինախարար Կարեն Ճշմարիտյանը և Եվրոպական հանձնաժողովի անդամ, Եվրոպական հանձնաժողովի ներքին շուկայի, արդյունաբերության, ձեռնարկատիրության և ՓՄՁ հարցերով հանձնակատար Էլժբետա Բիյանկովսկան ստորագրել են ԵՄ «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն (COSME)» ծրագրին Հայաստանի մասնակցության վերաբերյալ համաձայնագիրը:

՛՛Competitiveness of Enterprises and Small and Medium-sized Enterprises (COSME, 2014 - 2020)՛՛ծրագիրը ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որը հասանելի է ԵՄ անդամ երկրներին և Եվրոպական Հարևանության Քաղաքականության (ԵՀՔ) մեջ ընդգրկված երկրներին, իսկ սկսած 2015թ. դեկտեմբերի 29-ից, նաև Հայաստանին:

Հայաստանը` Մոնտենեգրոյից, նախկին Հարավսլավիայի Մակեդոնիայի Հանրապետությունից, Մոլդովայից, Թուրքիայից, Ալբանիայից և Սերբիայից հետո, 7-րդ երկիրն է, որը միանում է ծրագրին:

Ծրագրի բյուջեն 2014-2020թթ. համար կազմում է 2.3 մլրդ եվրո: Ծրագրի տևողությունը 7 տարի է: Այն մեկնարկել է 2014թ. հունվարի 1-ից և կշարունակվի մինչև 2020թ.:

Ծրագիրն ուղղված է ՓՄՁ ոլորտի զարգացմանն ու ՓՄՁ-ներին ուղղակի աջակցությանը հետևյալ ուղղություններով.

  • շուկաների հասանելիության ապահովում,
  • ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովում,
  • ձեռներեցության խթանում՝ ձեռնարկատիրական կրթություն, գործարար միջավայրի բարելավում, երիտասարդների և կանանց ձեռներեցության խթանում,
  • ՓՄՁ-երի մրցունակության զարգացման համար ավելի բարենպաստ պայմանների ապահովում:

Ծրագրի հիմնական շահառուներն են հանդիսանում ՓՄՁ սուբյեկտները, անհատ ձեռնարկատերերը, գործարարության աջակցման կազմակերպությունները և տարածքային ու ազգային զարգացման մարմինները:

Հայաստանն արդեն մասնակցում է Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցին, որը COSME-ի գործարկումից ի վեր համարվում է ծրագրի առանցքային բաղադրիչը: Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի նպատակը ՓՄՁ-ների նորարարական և միջազգայնացման կարողությունների զարգացումն է:

COSME ծրագիրը կաջակցի մի շարք թեմատիկ ծրագրերի իրագործմանը, որոնք ընդգրկում են կլաստերների միջազգայնացումը, կանանց ձեռներեցությունը, զբոսաշրջության ոլորտի մրցունակ և կայուն աճը, ձեռնարկատիրական կրթությունը, երիտասարդ գործարարների փորձի փոխանակումը և այլն:

COSME-ին անդամակցությամբ ՓՄՁ աջակցող հայաստանյան կազմակերպությունները հնարավորություն են ստանում մասնակցել COSME ծրագրի շրջանակներում հայտարարվող բազմաթիվ բաց դրամաշնորհային մրցույթներին:

COSME-ի համակարգումն իրականացնում է ՓՄՁ հարցերով եվրոպական գործակալությունը Executive Agency for Small and Medium-sized Enterprises (EASME).

Հետաքրքրության առաջարկներ և բաց մրցույթների հայտարարություններին կարող են ծանոթանալ այստեղ  EASME website ևParticipant Portal.

COSME ծրագրի բրոշյուր