Սեմինար-խորհրդատվություն Վանաձորի և Իջևանի գործարարների համար
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը հիմնադրամը և Միջազգային ֆինանսական կորպորացիան՝ Լոռու մարզային գրադարանի աջակցությամբ, Վանաձոր և  Տավուշի մարզի Իջևան քաղաքներում գործարարների համար անցկացրեցին սեմինար-խորհրդատվություն:    Միջոցառումների ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մասնգետները ներկայացրեցին 2018 ...
Սեմինար-խորհրդատվություն Վանաձորի և Իջևանի գործարարների համար
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը հիմնադրամը և Միջազգային ֆինանսական կորպորացիան՝ Լոռու մարզային գրադարանի աջակցությամբ, Վանաձոր և  Տավուշի մարզի Իջևան քաղաքներում գործարարների համար անցկացրեցին սեմինար-խորհրդատվություն: 
 
Միջոցառումների ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մասնգետները ներկայացրեցին 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ Հարկային օրենսգրքի` փոքր և միջին ձեռնարկություններին վերաբերող դրույթները: Հանգամանալից քննարկվեցին օրենսգրքի հատուկ հարկային ռեժիմները` շրջանառության հարկի համակարգը, ընտանեկան ձեռնարկատիրության համակարգը, արտոնագրային հարկը: Լուսաբանվեցին վարչարարության և փաստաթղթաշրջանառության բնագավառի նորամուծությունները, այդ թվում` ՀԴՄ-ների շահագործման և ծախսերի հիմնավորվածության հարցերը:  Միջազգային ֆինանսական կորպորացիայի մասնագետները գործարարներին ներկայացրեցին տեսչական բարեփոխումների գործընթացին և գյուղատնտեսության հարկանն առնչվող հարցերը։