Համաշխարհային բանկի պատվիրակության հետ...
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը, տնօրենի տեղակալներ Կարեն Գևորգյանը և Արմեն Սարգսյանը Համաշխարհային բանկի պատվիրակության անդամ, ֆինանսական հատվածի ավագ մասնագետ Բրեթ Քոլմանի և  խորհրդատու Ջուզեպպե ...
Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկվեցին ՓՄՁ ոլորտի զարգացման ուղիները
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը, տնօրենի տեղակալներ Կարեն Գևորգյանը և Արմեն Սարգսյանը Համաշխարհային բանկի պատվիրակության անդամ, ֆինանսական հատվածի ավագ մասնագետ Բրեթ Քոլմանի և  խորհրդատու Ջուզեպպե Գրամիգնայի հետ  քննարկեցին միջազգային կառույցի և կենտրոնի միջև համագործակցության հեռանկարները: 
 
Լևոն Մնացականյանը, Կարեն Գևորգյանը և Արմեն Սարգսյանը ներկայացրեցին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի առաքելությունը և գործունեության ոլորտները: 
 
Հյուրերը տեղեկացրեցին, որ Համաշխարհային բանկի ֆինանսական ոլորտի թիմը Հայաստանի ֆինանսական հատվածի խորհրդատվական ծրագրի շրջանակում 2017 թ. հունիսի 5-16-ը լինելու է Հայաստանում: Պատվիրակության այցի նպատակներից մեկն էլ լինելու է կառավարության աջակցությամբ տարբեր ծառայությունների օպտիմալացման իրագործելիության ուսումնասիրության շրջանակը սահմանելու վարժության իրականացումը՝ ՓՄՁ-ների և արտահանողների վարկավորումը բարելավելու նպատակով:
 
Հայաստանի կառավարությունը դիմել է կազմակերպությանը՝ ուսումնասիրություն իրականացնելու խնդրանքով՝ արտահանման զարգացման, խթանման, ֆինանսավորման և երաշխավորման հնարավոր կառույցի տարբերակները դիտարկելու և ուրվագիծը հասկանալու համար: