Փանիկ համայնքում ներկայացվեցին նոր գործարար գաղափարներ
Շիրակի մարզի Փանիկ համայնքում, «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի շրջանակում, Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի կազմակերպած անվճար գործարար դասընթացին մասնակցած 14 սկսնակներից11-ը ներկայացրեց գործարար ծրագիր:    Ծրագիրն իրականացել է Հայաստանի փոքր ...
Փանիկ համայնքում ներկայացվեցին նոր գործարար գաղափարներ
Շիրակի մարզի Փանիկ համայնքում, «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի շրջանակում, Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի կազմակերպած անվճար գործարար դասընթացին մասնակցած 14 սկսնակներից11-ը ներկայացրեց գործարար ծրագիր: 
 
Ծրագիրն իրականացել է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և գործընկեր կազմակերպությունների կողմից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների  բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում: Սկսնակ գործարարների դասընթացը մեկնարկել է 2017 թվականի ապրիլին: 
 
Մասնակիցների համար անվճար դասընթացը վարել են «ԲԻ-Էս-Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնի մասնագետները: Ծրագրի ընթացքում մասնակիցներն ստացել են բիզնեսի պլանավորման՝ շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսական պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ, որի արդյունքում մշակել են անհատական գործարար ծրագրեր: 
 
Գործարար ծրագրերը ներառել են փասիանաբուծության, սպանդանոց, ֆիթնես ակումբ, ջերմոց, հյուրատուն հիմնելու, կարի արադրության, առցանց խաղերի, չրերի, պանիրների, թանի, համակցված կերերի, թղթե բաժակների արտադրության,  գաղափարներ: