Վայքում և Ապարանում կայացան...
Հունիսի 8-9-ը Վայոց Ձորի մարզի Վայք և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում կայացան փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանն ուղղված առկա տարբեր ծրագրերի և գործիքների մասին իրազեկման միջոցառումներ: Վայքում մասնակիցներին ողջունեց ...
Վայքում և Ապարանում կայացան իրազեկման միջոցառումներ ԵՄ ծրագրերի մասին

Հունիսի 8-9-ը Վայոց Ձորի մարզի Վայք և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում կայացան փոքր և միջին ձեռնարկությունների աջակցությանն ուղղված առկա տարբեր ծրագրերի և գործիքների մասին իրազեկման միջոցառումներ: Վայքում մասնակիցներին ողջունեց Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) Վայոց Ձորի մասնաճյուղի տնօրեն Սուրեն Գասպարյանը: ՓՄՁ ԶԱԿ-ի միջազգային համագործակցության ծրագրերի փորձագետ Շուշանիկ Գասպարյանը ներկայացրեց Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) գործիքները: Նա գործարարներին, ինչպես նաև աջակցող կազմակերպություններին ներկայացրեց ՁԵՑ տրամադրած ծառայությունները, ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ ՁԵՑ գործիքների միջոցով կնքված միջազգային համագործակցության օրինակներ, ինչպես նաև տեղեկացրեց ՁԵՑ  գործիքների հնարավորությունների մասին:  Զբոսաշրջության փորձագետ Անահիտ Ոսկանյանը մանրամասն խոսեց Հայաստանում գյուղական զբոսաշրջության նախադրյալների զարգացման վերաբերյալ:

Իսկ Ապարանում այդ ամենի մասին պատմեց Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի միջազգային համագործակցության ծրագրերի գլխավոր փորձագետ Անի Խանդամիրյանը: 

 
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան ներկայացնող ՁԵՑ  գլխավոր փորձագետ Անահիտ Խաչիկյանն Ապարանում խոսեց  ԵՄ հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր Հորիզոն 2020-ի և ՓՄՁ գործիքի մասին: 
 
Վայքում և Ապարանում Հայաստանում Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչ Կարեն Ազարյանը ներկայացրեց Արտահանում Եվրամիության երկրներ/Արտահանման տեղեկատու գործիքը, ինչպես նաև գործող արտոնությունը (GSP+): Գերմանական տնտեսական միավորումը ներկայացնող Մարիամ Մաժինյանը ներկաներին տեղեկացրեց կազմակերպության ծառայությունների մասին, իսկ ավագ փորձագետների ծառայության ծրագրի տարածաշրջանային ղեկավար Յուլյա Շուլերը ներկայացրեց ավագ փորձագետների ծառայությունը: Հայաստանի արտահանման ապահովագրության գործակալության աշխատակից Գրիգոր Գասպարյանը ներկայացրեց արտահանման ապահովագրության գործիքները: