Տեղեկատվական արշավներ Գյումրիում և Ստեփանավանում
Հունիսի 8-9-ը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի իրավախորհրդատու Արսեն Պետրոսյանը և տեղեկատվական և խորհրդատվական ծրագրերի բաժնի ղեկավար Լիլիթ Հայրապետյանը Գ Շիրակի և Լոռու մարզերի գործարարների համար Գյումրի և Ստեփանավան քաղաքներում անցկացրեցին սեմինար-խորհրդատվություն:    Միջոցառման ...
Տեղեկատվական արշավներ Գյումրիում և Ստեփանավանում
Հունիսի 8-9-ը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի իրավախորհրդատու Արսեն Պետրոսյանը և տեղեկատվական և խորհրդատվական ծրագրերի բաժնի ղեկավար Լիլիթ Հայրապետյանը Գ
Շիրակի և Լոռու մարզերի գործարարների համար Գյումրի և Ստեփանավան քաղաքներում անցկացրեցին սեմինար-խորհրդատվություն: 
 
Միջոցառման ընթացքում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի մասնագետները ներկայացրեցին 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ Հարկային օրենսգրքի` փոքր և միջին ձեռնարկություններին վերաբերող դրույթները: Հանգամանալից քննարկվեցին օրենսգրքի հատուկ հարկային ռեժիմները` շրջանառության հարկի համակարգը, ընտանեկան ձեռնարկատիրության համակարգը, արտոնագրային հարկը: Լուսաբանվեցին վարչարարության և փաստաթղթաշրջանառության բնագավառի նորամուծությունները, այդ թվում` ՀԴՄ-ների շահագործման և ծախսերի հիմնավորվածության հարցերը: