Քառակողմ հուշագիր "Sevan Startup...
«Հայաստանի ՓՄՁ զարգացման  ազգային կենտրոն» հիմնադրամը (ՓՄՁ ԶԱԿ), Ստարտափ Արմենիա հիմնադրամը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը և Գլոբալ Էյ-էմ ՀԿ-ն ...
Քառակողմ հուշագիր "Sevan Startup Summit 2017" միջոցառման անցկացման վերաբերյալ
«Հայաստանի ՓՄՁ զարգացման  ազգային կենտրոն» հիմնադրամը (ՓՄՁ ԶԱԿ), Ստարտափ Արմենիա հիմնադրամը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագիրը և Գլոբալ Էյ-էմ ՀԿ-ն ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ Սևան Ստարտափ սամիթ 2017թ. միջոցառման անցկացման վերաբերյալ:  
 
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից հուշագիրը ստորագրեց գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը, Ստարտափ Արմենիա հիմնադրամի կողմից՝ հոգաբարձուների խորհրդի նաախագահ Հակոբ Հակոբյանը, SMEDA ծրագրի կողմից՝ ծրագրի ղեկավար Էվա Նեհերը, իսկ Գլոբալ Էյ-էմ ՀԿ կողմից՝  ՀԿ նախագահ Գևորգ Պողոսյանը: 
 
Համաձայնագրով կողմերը պատրաստակամություն են հայտնում միավորել ջանքերը՝ 2017թ. հուլիսի 24-31-ը Սևանի ափին Սևան Ստարտափ սամիթ 201 7 միջոցառման անցկացման համար: SMEDA ծրագիրը համաձայնագրով դառնում է միջոցառման գլխավոր գործընկերը և անցկացման համար տրամադրում է անհրաժեշտ ֆինանսական և տեխնիկական աջակցությունը: SMEDA-ն նաև ֆինանսավորելու է հեղինակավոր և որակավորված մասնագետների ներգրավումը ստարտափների համար նախատեսված դասախոսությունների ընթացքում: 
 
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանի խոսքով՝ «Միջոցառումը հիանալի հնարավորություն է սկսնակ ՓՄՁ-ների համար իրականացնելու փորձի փոխանակում, փորձառու մասնագետներից ստանալու վարպետաց դասեր և ներդրումներ ներգրավելու բիզնեսը զարգացնելու համար»: 
 
SMEDA ծրագրի ղեկավար Էվա Նեհերն ասաց, որ իր ղեկավարած ծրագիրը սատարում է նախաձեռնությանը, քանի որ այն միտված է սկսնակ ՓՄՁ-ների առաջ մղմանն ու աջակցությանը: «Փորձի փոխանակումը և նոր կապերի հաստատումը շատ կարևոր են սկսնակների համար, քանի որ օգնում են կատարելագործել գործարար ծրագրերը և ավելի հեշտությամբ հասնել իրենց բիզնես նպատակներին»,- նշեց տիկին Նեհերը: 
 
Ստարտափ Արմենիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ շեշտեց, որ ուրախ է, որ նախաձեռնությանը տարեցտարի ավելի շատ աջակիցներ են միանում: «Մենք Sevan Startup Summit և նմանատիպ այլ միջոցառումները ծառայեցնում ենք հայկական ստարտափների միջազգային շուկա դուրս գալուն, և այդ ճանապարհին մեզ տրված ցանկացած աջակցություն ոգևորող և պարտավորեցնող է»,- ավելացրեց Հակոբյանը: 
 
Գլոբալ էյ-էմ ՀԿ նախագահ Գևորգ Պողոսյանի խոսքով՝ "Sevan Startup Summit" միջոցառման շնորհիվ ՓՄՁ ոլորտի եվրոպական գիտելիքը և փորձը կտեղայնացվի: «Շատ կարևոր է նաև, որ պետական-մասնավոր հատված համագործակցությանը միանում է նաև ԵՄ»,- ընդգծեց Պողոսյանը: