Ապարանում գործարար դասընթացն ավարտեց...
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի շրջանակում, Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի կազմակերպած անվճար գործարար դասընթացին մասնակցած 14 սկսնակներից 13-ը ներկայացրեց գործարար ծրագիր:  Ծրագիրն իրականացել է Հայաստանի ...
Ապարանում գործարար դասընթացն ավարտեց մասնակիցների հերթական խումբը

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի շրջանակում, Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի կազմակերպած անվճար գործարար դասընթացին մասնակցած 14 սկսնակներից 13-ը ներկայացրեց գործարար ծրագիր: 

Ծրագիրն իրականացել է Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի և գործընկեր կազմակերպությունների կողմից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների  բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում: Սկսնակ գործարարների դասընթացը մեկնարկել է 2017 թվականի մայիսին: 
 
Մասնակիցների համար անվճար դասընթացը վարել են «Դավոյան» ՍՊԸ մասնագետները: Ծրագրի ընթացքում մասնակիցներն ստացել են բիզնեսի պլանավորման՝ շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսական պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ, որի արդյունքում մշակել են անհատական գործարար ծրագրեր: 
 
Գործարար ծրագրերը ներառել են պանրի, խմորեղենի, չրերի, լավաշի, հայկական թեյերի, մսային կիսաֆաբրիկատների արտադրության, երկրորդական հումքի վերամշակման, սառնարանային տնտեսության, արագ սննդի կետի, ջերմոցային տնտեսության և մատնահարդարման սրահի գաղափարներ: