Կալավանում ավարտվեց հյուրատնային ոլորտի բիզնես դասընթացը
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության   ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքում անցկացնում է ...
Կալավանում ավարտվեց հյուրատնային ոլորտի բիզնես դասընթացը

Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության   ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում, ՀՀ Գեղարքունիքի մարզի Կալավան համայնքում անցկացնում է գործարար դասընթաց՝ զբոսաշրջության ոլորտի գործարարների համար: Ծրագրի ընթացքում մասնակիցներն ստանալու են բիզնեսի պլանավորման՝ շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսական պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ, որի արդյունքում մշակելու են անհատական գործարար ծրագրեր:

Անվճար ծրագրի շրջանակում 14 սկսնակ մասնակցել է «Հյուրատների կառավարում» և «Հաճախորդների սպասարկում» թեմաներով տեխնոլոգիական դասընթացին, ինչպես նաև ստացել անհատական խորհրդատվություն: Դասընթացն իրականացրել է «Տուրիզմ Պարբերական» ընկերությունը:
                            
«Հյուրատների կառավարում» թեմայի շրջանակում մասնակիցները ծանոթացել են հյուրատների ներքին կանոնակարգի մշակմանը, հարմարությունների և սննդի կազմակերպմանը, մարքեթինգային գործիքների կիրառմանը, գովազդային գործունեության կազմակերպմանը:
 
«Հաճախորդների սպասարկում» թեմայի շրջանակում մասնակիցները ծանոթացել են հաճախորդների կարիքների բացահայտման, հաճախորդների տարբեր խմբերի սպասարկման առանձնահատկությունների, սպասարկման կանոնների, լրացուցիչ ծառայությունների տրամադրման վերաբերյալ և այլ հարցերին: 
 
Մասնագետները ծրագրի մասնակիցներին տրամարել են նաև անհատական խորհրդատվություն, որի ընթացքում տեղում ուսումնասիրել են մասնակցի խնդիրները և առաջարկել դրանց լուծման հնարավոր ուղիները: Դասընթացի և անհատական խորհրդատվական հանդիպումների շնորհիվ մասնակիցները հնարավորություն են ստացել ավելի հստակ պատկերացնել սեփական բիզնեսի կառավարման առանձնահատկությունները: