Կալավանում, Արտաշատում և Նոյեմբերյանում...
ՀՀ Գեղարքունիքի մարզի Կալավան, Տավուշի մարզի Նոյեմբերյան և Արարատի մարզի Արտաշատ համայնքներում սկսնակ գործարարները ներկայացրեցին 38 գործարար նախագիծ: Ընդհանուր առմամբ՝ 3 համայնքներում անվճար դասընթացին մասնակցել է 44 սկսնակ գործարար: ...
Կալավանում, Արտաշատում և Նոյեմբերյանում ներկայացվել է 38 գործարար ծրագիր
ՀՀ Գեղարքունիքի մարզի Կալավան, Տավուշի մարզի Նոյեմբերյան և Արարատի մարզի Արտաշատ համայնքներում սկսնակ գործարարները ներկայացրեցին 38 գործարար նախագիծ: Ընդհանուր առմամբ՝ 3 համայնքներում անվճար դասընթացին մասնակցել է 44 սկսնակ գործարար: Կալավանում գործարար գաղափարները գերազանցապես վերաբերել են հյուրատնային ոլորտին:
 
Նոյեմբերյանում և Արտաշատում գործարար գաղափարները վերաբերում էին մանկական զարգացման կենտրոնի, ջերմոցի, ատամնաբուժարանի,  հիմնադրմանը, հուշանվերների արտադրությանը, մշակութային ուսուցողական հարթակին, քրիզանթեմների աճեցմանը, գյուղմթերքի աճեցմանն ու պահպանմանը և այլն: 
 
Դասընթացը մասնակիցների համար կազմակերպել էր Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը՝ «Սկսնակների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրի և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի՝ Տեղական տնտեսական զարգացման բաղադրիչի շրջանակում:   
 
Սկսնակ գործարարները ծրագրի ընթացքում ստացել են բիզնեսի պլանավորման, շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ:
 
Առավել իրատեսական ծրագրերը կարող են հավակնել ֆինանսական  աջակցության: Արտոնյալ վարկի պայմաններն են՝ մինչև 5 միլիոն դրամ, տարեկան 10 % տոկոսադրույք և մինչև 5 տարի մարման ժամկետ: Վարկի երաշխավորությունը տրամադրում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը: 
 
Ֆինանսական միջոցների տրամադրումից հետո առնվազն 1 տարվա ընթացքում սկսնակը ստանում է անվճար խորհրդատվություն և բիզնեսի կայացման ու զարգացման համար անհրաժեշտ բազմակողմանի գործիքներ` անահատական աշխատանք և դասընթացներ շուկայավարության, ֆինանսական հոսքերի կառավարման, սննդի անվտանգություն և այլ ուղղություններով: