Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը միջազգային...
«Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի գլխավոր գրասենյակը հյուրընկալեց Հայկական Կարիտասի, Գերմանիայից, Վրաստանից, ՌԴ Չեչնիայի Հանրապետությունից, Ուկրաինայից ժամանած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:  Նրանք Հայաստան էին ժամանել «Հաղթահարենք պատերազմի ...
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը միջազգային պատվիրակությանը ներկայացրեց փախստականների ծրագրերի իրականացման փորձը:
«Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի գլխավոր գրասենյակը հյուրընկալեց Հայկական Կարիտասի, Գերմանիայից, Վրաստանից, ՌԴ Չեչնիայի Հանրապետությունից, Ուկրաինայից ժամանած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:  Նրանք Հայաստան էին ժամանել «Հաղթահարենք պատերազմի հետևանքները» ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն է աջակցել Ուկրաինայի քաղաքացիական հասարակությանը՝ Արևելյան Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում՝ օգտագործելով Արևելյան Եվրոպայի հակամարտությունների կարգավորման փորձառությունը: 
 
Փախստականներին ուղղված՝ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի ծրագրերի փորձառությունը հյուրերին ներկայացրեցին գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը և ուսուցողական ծրագրերի բաժնի ավագ փորձագետ Սուսաննա Խաչատրյանը: Նրանք պատմեցին, որ ՓՄՁ ԶԱԿ-ն արդեն մի քանի ծրագրի է իրականացրել Ադրբեջանից և Սիրիայից ժամանած և Հայաստանում ապաստան գտած հարյուրավոր փախստականների համար: Բանախոսները նշեցին, որ այդ ծրագրերն իրականացվել են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության հետ համատեղ: 
 
Կարեն Գևորգյանը նշեց, որ ծրագրի արդյունքում կան բազմաթիվ հաջողության պատմություններ, սակայն նկատվել են նաև թերություններ: Հյուրերը հետաքրվեցին «Աջակցություն սիրիահայերին» ծրագրով և դրա մեթոդաբանությամբ: