Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը և...
«Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը և ՌԴ Նորարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրենի տեղակալ, Ձեռնարկությունների եվրոպական ցանցի Ռուսաստանի գրասենյակի ղեկավար Լյուբոմիր Տրիֆունովիչը ստորագրեցին ...
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը և ՌԴ Նորարար տեխնոլոգիաների կենտրոնը միասնական տեղեկատվական պորտալ կստեղծեն

«Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը և ՌԴ Նորարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրենի տեղակալ, Ձեռնարկությունների եվրոպական ցանցի Ռուսաստանի գրասենյակի ղեկավար Լյուբոմիր Տրիֆունովիչը ստորագրեցին համատեղ գործողությունների արձանագրությունը: Ըստ փաստաթղթի՝ երկու կազմակերպությունները, Եվրամիության ՓՄՁ զարգացման գործակալության տեղեկատվական և հաղորդակցական բազայի հիման վրա, պայմանավորվել են ստեղծել տեղեկատվական- հաղորդակցական միասնական հարթակ: Այդ նպատակով շուտով մշակվելու և ներկայացվելու է համապատասխան հայեցակարգը:

Առցանց հարթակի նպատակներն են փոքր նորարարական ձեռնարկությունների, նմանատիպ ձեռնարկություններին աջակցող կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացումը, նրանց միջև արդյունավետ հաղորդակցության ամրապնդումը, ձեռնարկությունների միջազգայնացումը և Եվրասիական տնտեսական տարածքում տեխնոլոգիաների փոխանակումը: Հարթակում նաև լուսաբանվելու է ձեռնարկությունների և աջակցող կառույցների գործունեությունը: