Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի շահառուները...
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում, հերթական անգամ մասնակցեց «Պանարմենիան էքսպո» ցուցահանդեսին: 2017թ. ցուցահանդեսին, որը տեղի է ունենում ...
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի շահառուները «Պանարմենիան Էքսպո 2017»-ի ընթացքում ներկայացրեցին նոր ապրանքատեսականին
Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնը, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում, հերթական անգամ մասնակցեց «Պանարմենիան էքսպո» ցուցահանդեսին: 2017թ. ցուցահանդեսին, որը տեղի է ունենում հոտկեմբերի 6-8-ը, մասնակցում է USAID/PRP ծրագրի շրջանակում սկիզբ առած «3 սերունդ» շարժման անդամ 5 և Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի շահառու մեկ գործարար: 
 
«3 սերունդ» շարժումը ներկայացնում էին պանիր արտադրող «Սարի հովիվ», «Արեգունի», «Կոթի պրոդուկտ»,  չրերի արտադրությամբ զբաղվող՝ «Նաիրյան չրեր», Գավառի բաստուրմա սուջուխ արտադրող «Սև ցուլ», և Գավառի փախլավա և հրուշակեղեն արտադրող «Անգրետ» ընկերությունները: Ցուցահանդեսին մասնակցում էին սիրիահայ գործարար Շանթ Խայալյանը՝ «Բյութի պրոդուկտ» ապրանքանիշի խնամքի միջոցներով և «Ստեֆանի-Վան» 

ընկերությունը՝ մանրաթելից (միկրոֆիբրա) պատրաստված մաքրող միջոցներով:  
 
«Սև ցուլ» և «Արեգունի» ընկերությունները առաջին անգամ էին մասնակցում ցուցահանդեսներին: «Սարի հովիվ», «Անգրետ» ընկերությունները ներկայացրել էին նոր ապրանքատեսականի՝ չամանով հնեցված լոռի պանիր, կաթնաշոռով պանիր, նոր տեսակի գաթա, շաքար չորակի և լավաշ:  
 
«Ստեֆանի-Վան» ընկերությունը ներկայացրել էր մանրաթելից պատրաստված կենցաղային մաքրող կտորները և սրբիչները: Շանթ Խայալյանն իր ավանդական բուսական օճառների և շամպունների տեսականուց բացի ներկայացրել էր նաև իր նախաձեռնած սոցիալական ձեռնարկատիրության առաջին արտադրանքը՝ Խարբերդի մանկատան սաների ձեռքով պատրաստված բնական օճառները: