Մարզերի ՓՄՁ-ները հնարավորություն կունենան...
Երևանում ավարտվեց  միջազգային շուկաներում տեղական ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանն ուղղված վերապատրաստման դասընթացը: Այն կազմակերպվել էր Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) համատեղ «Տեղական արտադրության զարգացում ...
Մարզերի ՓՄՁ-ները հնարավորություն կունենան Սինգապուրում և Ճապոնիայում ներկայացնելու իրենց արտադրանքը
Երևանում ավարտվեց  միջազգային շուկաներում տեղական ՓՄՁ-ների մրցունակության բարձրացմանն ուղղված վերապատրաստման դասընթացը: Այն կազմակերպվել էր Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) համատեղ «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանի Հանրապետությունում –փուլ 2» ծրագրի շրջանակում:
 
Մասնակիցներն այցելեցին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի շահառու «Ֆրուտերիա» չրերի ուսումնաարտադրական կենտրոն, որտեղ գործնականում ծանոթացան սննդի արտադրության մեջ հիգիենայի սկզբունքների կիրառմանը: 
 
Գործնական պարապմունքների միջոցով գործարարները, բիզնես աջակցություն ցուցաբերող կազմակերպությունների ներկայացուցիչները, ՓՄՁ ԶԱԿ-ի մարզային մասնաճյուղերի աշխատակիցները զարգացրեցին ներկայանալու, շուկան ճիշտ վերլուծելու, ցուցահանդեսներին գրավիչ ներկայանալու և շուկայավարման այլ հմտությունները: Դասընթացի մասնակից 11 մարզային ՓՄՁ-ներից 6-ը ՃՄՀԳ աջակցությամբ հնարավորություն կունենան 2018թ. մարտին և ապրիլին մասնակցելու միջազգային երկու խոշորագույն ցուցահանդեսների՝ Ճապոնիայում անցկացվող  FOODEX Japan 2018-ին և Սինգապուրում կայանալիք Food and Hotel Asia: FHA 2018-ին: 
 
Հայ-ճապոնական «Տեղական արտադրության զարգացում և տեղական ապրանքանիշերի առաջմղում Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի 2-րդ փուլն ուղղված է 1-ին փուլի դրական արդյունքների և ազդեցությունների սփռմանն ամբողջ երկրում՝ ավելի ընդարձակ նպատակներով, ինչպիսիք են արտահանման  ու զբոսաշրջության խթանումը տեղական ու միջազգային շուկաներում: Ծրագրի հիմնական գործողություններն ուղղված են լինելու հայ գործարար դասընթացավարների և  տեղական ՓՄՁ-ների կարողությունների զարգացմանը, տեղական ապրանքերի առաջմղմանը դիվերսիֆիկացված միջազգային շուկաներում, զբոսաշրջային ծառայություններ մատուցողների զարգացմանը, ներքին և արտաքին զբոսաշրջիկների ներգրավմանը, շուկայավարման հարթակների ձևավորմանը՝ տեղական ապրանքերի և ծառայությունների ներկայացման նպատակով, մոնիտորինգը և տեղեկատվության կուտակումը՝ տվյալների բազայի ստեղծման միջոցով: