Վանաձորում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող...
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության  «Հաջող սկիզբ» ծրագրի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացումը:    Ծրագրին մասնակցած սկսնակ գործարարները բարելավել են իրենց ձեռնարկատիրական ...
Վանաձորում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի աջակցությամբ սկսնակները ներկայացրեցին 14 նոր գործարար ծրագիր
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության  «Հաջող սկիզբ» ծրագրի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացումը: 
 
Ծրագրին մասնակցած սկսնակ գործարարները բարելավել են իրենց ձեռնարկատիրական հմտությունները և ստացել շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ: 18 մասնակիցներից  գործարար ծրագրեր ներկայացրել են 14-ը:
 
Գործարար ծրագրերը ներառել են 3D շոկոլադի, չրերի, փայտե հուշանվերների, հավկիթի, հացի, խմորեղենի  արտադրության, օթևանատան, հակասրճարանի, արագ սննդի և սուրճի կետի  հիմնման, զբոսաշրջության զարգացման և հանրային սննդի կազմակերպման գաղափարներ: 
   
Ծրագիրն իրականացվել է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ՝ «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում: Դասընթացներն անցկացրել են Դավոյան ՍՊԸ  բարձրակարգ մասնագետները։ 
 
Ծրագրում մասնակցության հիմնական չափանիշն իրատեսական և հստակ ձևակերպված բիզնես գաղափարն է, որը պետք է լինի նորարարական և ունենա աճի և նոր աշխատատեղեր ստեղծելու ներուժ: Ծրագրի թիրախային ոլորտներն են սննդի արտադրությունը և զբոսաշրջությունը:    
 
Ծրագիրը ենթադրում է համապարփակ մոտեցում՝ աջակցության ֆինանսական և ոչ ֆինանսական գործիքների համադրությամբ: «Հաջող սկիզբ»-ի առաջին փուլում սկսնակները մասնակցում են ձեռնարկատիրական դասընթացի և մշակում գործարար ծրագրեր:
 
Առավել իրատեսական ծրագրերը կարող են հավակնել ֆինանսական  աջակցության: Արտոնյալ վարկի պայմաններն են՝ մինչև 5 միլիոն դրամ, տարեկան 10 % տոկոսադրույք և 
մինչև 5 տարի մարման ժամկետ: Վարկի երաշխավորությունը 100%-ով տրամադրում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը: Սկսնակ գործարարը, նոր աշխատատեղի ստեղծման պայմանով կարող է հավակնել նաև դրամաշնորհի՝ մինչև 2 մլն ՀՀ դրամի սահմանում: 
 
Ֆինանսական միջոցների տրամադրումից հետո սկսնակը ստանում է անվճար ուղղորդում՝  իր բիզնեսի կայացման ու զարգացման ճանապարհին: