Մյասնիկյան համայնքում ԵՄ ֆինանսավորմամբ...
Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում 2017 թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության  «Հաջող սկիզբ» ծրագրի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացումը:    Ծրագրին մասնակցած սկսնակ գործարարները ...
Մյասնիկյան համայնքում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի աջակցությամբ սկսնակները ներկայացրեցին 11 նոր գործարար ծրագիր
Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում 2017 թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության  «Հաջող սկիզբ» ծրագրի մասնակիցների գործարար ծրագրերի ներկայացումը: 
 
Ծրագրին մասնակցած սկսնակ գործարարները բարելավել են իրենց ձեռնարկատիրական հմտությունները և ստացել շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ: 16 մասնակիցներից  գործարար ծրագրեր են ներկայացրել 11-ը:
 
Գործարար ծրագրերը ներառել են չրի, գինու և մրգային օղու, թթվի, պանրի, թանի և մածնաբրթոշի արտադրության, ջերմոցային տնտեսության, սառնարանային տնտեսության, զբոսաշրջության կենտրոնի հիմնման, կաթի վերամշակման, գաղափարներ: 
   
Ծրագիրն իրականացվել է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ՝ «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակում: Դասընթացներն անցկացրել են «Լոգիկոն» ՍՊԸ-ի բարձրակարգ մասնագետները։ 
 
Ծրագրում մասնակցության հիմնական չափանիշն իրատեսական և հստակ ձևակերպված բիզնես գաղափարն է, որը պետք է լինի նորարարական և ունենա աճի և նոր աշխատատեղեր ստեղծելու ներուժ: Ծրագրի թիրախային ոլորտներն են սննդի արտադրությունը և զբոսաշրջությունը:    
 
Ծրագիրը ենթադրում է համապարփակ մոտեցում՝ աջակցության ֆինանսական և ոչ ֆինանսական գործիքների համադրությամբ: «Հաջող սկիզբ»-ի առաջին փուլում սկսնակները մասնակցում են ձեռնարկատիրական դասընթացի և մշակում գործարար ծրագրեր:
 
Առավել իրատեսական ծրագրերը կարող են հավակնել ֆինանսական  աջակցության: Արտոնյալ վարկի պայմաններն են՝ մինչև 5 միլիոն դրամ, տարեկան 10 % տոկոսադրույք և 
մինչև 5 տարի մարման ժամկետ: Վարկի երաշխավորությունը 100%-ով տրամադրում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը: Սկսնակ գործարարը, նոր աշխատատեղի ստեղծման պայմանով կարող է հավակնել նաև դրամաշնորհի՝ մինչև 2 մլն ՀՀ դրամի սահմանում: 
 
Ֆինանսական միջոցների տրամադրումից հետո սկսնակը ստանում է անվճար ուղղորդում՝  իր բիզնեսի կայացման ու զարգացման ճանապարհին: